Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար. Էբոլան կարող է մինչեւ 2015թ. կեսերը հաղթահարվել. news.am

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար. Էբոլան կարող է մինչեւ 2015թ. կեսերը հաղթահարվել. news.am

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ), Համաշխարհային Բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերի կոնսոլիդացման պարագայում մահացու վտանգավոր էբոլա հեմոռագիկ տենդի ներկայիս՝ ամենախոշոր համաճարակը կարող է մինչեւ 2015թ. կեսերը հաղթահարվել:

Միեւնույն ժամանակ, ՄԱԿ-ի Էբոլայի դեմ պայքարի առաքելության ղեկավար Էնտոնի Բանբերին ընդգծել է, որ ներկա դրությամբ մարդկությունը դեռեւս չափազանց հեռու է վիրուսի նկատմամբ վերջնական հաղթանակից:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաեւ նշել է, որ, չնայած հիվանդացության ցուցանիշների՝ Արեւմտյան Աֆրիկայի առանձին հատվածներում նկատվող կրճատումներին, այժմ Մալիում է համաճարակաբանական սպառնալիքի աճ նկատվում, որտեղ արդեն 6 մարդ է տենդի զոհը դարձել, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ԱՀԿ-ն նոյեմբերի 21-ին էբոլա մահացու վտանգավոր վիրուսի համաճարակի՝ Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում հաղթահարման մասին հայտարարությամբ է հանդես եկել: Հիվանդության բռնկումը երկրում առաջին անգամ պաշտոնապես օգոստոս ամսվա վերջին օրերին է արձանագրվել: ԿԺՀ-ում վիրուսի զոհերի ընդհանուր թիվը 49 է կազմել:

ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ, էբոլա վիրուսով հրահրվող հիվանդության համաճարակի զոհերի թիվը 5.459-ի է հասել, վարակվածներինը՝ 15.351-ի: Նոյեմբերի 18-ի դրությամբ ներկայացված տվյալները  հրապարակել է ԱՀԿ զեկույցի հիման վրա:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. news.uzreport.uz
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ