Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Ուրվագծվեցին կյանք փրկող նոր ծրագրի կազմակերպչական հարցերը

ՀՀ ԱՆ. Ուրվագծվեցին կյանք փրկող նոր ծրագրի կազմակերպչական հարցերը

Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական բյուջեով սրտի անհետաձգելի վիրահատությունների ծրագրի իրականացման համար կհատկացվի 500 մլն դրամ:  

 

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հրավիրած  աշխատանքային խորհրդակցության ընթացքում հանրապետության   ինվազիվ սրտաբանական ծառայություն  իրականացող  խոշոր բժշկական կենտրոնների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվեցին ծրագրի իրականացման կազմակերպական հարցեր, ինչպես նաև այլ մանրամասներ:

 

Արմեն Մուրադյանը նշեց, որ կյանք փրկող այս ծրագրից կօգտվեն այն քաղաքացիները, ովքեր ներառված չեն սրտի անվճար վիրահատության իրավունք ունեցող որևէ խմբում:

 

Կենսական կարևորության շտապ բուժօգնություն պահանջող դեպքերն որոշելու համար ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանի ղեկավարությամբ   ստեղծվել է հանձնաժողով:  

 

Նախարարը շեշտեց, որ ծրագրի իրականացման համար կարևոր է նվազագույնի հասցնել բոլոր հնարավոր ռիսկերը, ինչպես նաև հաշվի առնել կարիքներն ու հնարավորությունները: Այդ կապակցությամբ նա հանձնարարեց վերլուծել սրտի անետաձգելի վիրահատությունների վերաբերյալ վիճակագրական տվյալները, մշակել ծրագրի իրականացման մոնիթորինգային խմբի չափորոշիչները, հստակեցնել կազամկերպական և ֆինանսական հարցերը: Կարևորվեց ծրագրի իրականացման ընթացքի մասին հանրության իրազեկումը:

  

Մինչ տարեվերջ նախատեցվում է իրականացնել փորձարարական ծրագիր:

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն
Լուսանկարը. moh.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ