Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Կանադայում Էբոլայի դեմ պատվաստանյութի՝ մարդկանց նկատմամբ փորձարկումներ են մեկնարկել. news.am

Կանադայում Էբոլայի դեմ պատվաստանյութի՝ մարդկանց նկատմամբ փորձարկումներ են մեկնարկել. news.am

Կանադացի բժիշկներն Էբոլա հեմոռագիկ տենդի դեմ մշակված պատվաստանյութի փորձարկումներ են մեկնարկել: Այս մասին Կանադայի կառավարության կողմից տարածված հայտարարության մեջ է նշվում: Reuters գործակալության հիշեցմամբ, զուգահեռաբար նույն պատվաստանյութի փորձարկումները նաեւ ԱՄՆ-ում են ընթանում:

 

NewLink Genetics կորպորացիայի անունով լիցենզավորում անցած՝ VSV-EBOV անվամբ հայտնի դեղամիջոցի մշակման աշխատանքները դեռեւս մի քանի տարի առաջ Վինիպեգի լաբորատորիայում են մեկնարկել: Կենդանիների նկատմամբ փորձարկումներն այն առանձնակի հաջողությամբ է անցել:

 

Նկատենք, որ VSV-EBOV-ի մշակումը հեղինակած կորպորացիան հիվանդի իմունային համակարգի աշխատանքի շտկմամբ քաղցկեղի տարբեր տեսակների բուժմանը միտված բիոֆարմակոլոգիական դեղամիջոցների արտադրությամբ է զբաղվում:

 

Պատվաստանյութի՝ Գալիֆաքսի (Նոր Շոտլանդիայի նահանգ) բուժհաստատություններից մեկում կազմակերպվելիք կլինիկական հետազոտությունների իրականացման համար մի խումբ կամավորներ են ընտրվել: Իսկ ահա ամերիկյան փորձարկումներն ԱՄՆ առողջության ազգային ինստիտուտում եւ ամերիկյան բանակի Ուոլտեր Ռիդի անվան հետազոտական կենտրոնում (Մերիլենդի նահանգ) են ընթանում: Փորձարկումների առաջին արդյունքները 2015թ. կստացվեն:

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաղորդմամբ, այս պահի դրությամբ աշխարհի 8 երկրներում Էբոլա տենդով վարակման 14 413 դեպք է գրանցվել: Համաճարակի զոհերի թիվը 5177-ի է հասնում:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. 24.kz
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ