Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Ստեփանակերտի նորաբաց սրտի ստենտավորման կենտրոնում կատարվել են առաջին վիրահատությունները. artsakhpress.am

Ստեփանակերտի նորաբաց սրտի ստենտավորման կենտրոնում կատարվել են առաջին վիրահատությունները. artsakhpress.am

Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի նորաբաց սրտի ստենտավորման կենտրոնում արդեն յոթ վիրահատություն է կատարվել: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի անգիոգրաֆիկ ծառայության ինվազիվ սրտաբան Արսեն Ծատուրյանը, ով առաջիկայում դեռ Արցախում կլինի և կիրականացնի մասնագիտական օգնություն:

 

«Երեկ արդեն իրականացրել ենք հիվանդների յոթ վիրահատություն, երկու ստենտավորում, և ամեն ինչ բարեհաջող է անցել, հիվանդների վիճակը կայուն է և կշարունակեն իրենց հետագա բուժումները իրականացնել: Տեղի մասնագետները շատ խելացի, բանիմաց են և տիրապետում են գործին»,- ասաց Ա. Ծատուրյանը՝ հավելելով, որ կենտրոնում տեղադրվել է գերմանական «Սիմենս» ընկերության վերջին սերնդի անգիոգրաֆը: Այս սարքի տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս պարզորոշ տեսնել մարդու ցանկացած անոթ, կատարել ներանոթային միջամտություններ՝ անգիոգրաֆիա, ստենտավորում, ի դեպ, ոչ միայն սրտի անոթների, այլև նաև մնացած բոլոր օրգանների: Ըստ Ծատուրյանի, Ստեփանակերտում տեղադրված անգիոգրաֆիկ սարքավորումը տեխնիկայի վերջին նորությունն է, որից չկա ոչ միայն Հայաստանում, այլև ողջ տարածաշրջանում:

 

Ինչպես «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց կենտրոնում առաջինը վիրահատված այցելու Արտակ Հովսեփյանը, իրեն շատ լավ է զգում, և շատ գոհ է թե՛ բժիշկներից, և թե՛ կենտրոնում իր հանդեպ ցուցաբերվող վերաբերմունքից ու ուշադրությունից:

 

 

Սկզբնաղբյուր. artsakhpress.am
Լուսանկարը. artsakhpress.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ