Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Կարևորվեց մասնագիտական միավորումների հետ համագործակցությունը

ՀՀ ԱՆ. Կարևորվեց մասնագիտական միավորումների հետ համագործակցությունը

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր մասնակցեց Առողջապահության կազմակերպիչների ասոցիացիայի հաշվետու ժողովին։ Ողջունելով մասնակիցներին` նա կարևորեց մասնագիտական հասարակական կազմակերպությունների դերը առողջապահական կարևոր խնդիրների լուծման, ծրագրերի իրականացման գործում։ 

 

«Մասնագիտական միավորումների հետ համատեղ մենք հիմնականում երկու ուղղությամբ ենք աշխատելու։ Առաջինը բժշկական ծառայությունների որակի ապահովման հետ կապված հիմնախնդիրներն են։ Մասնավորապես` չափորոշիչների մշակումը մասնագիտական վերլուծությունների միջոցով: Առանց այդ մոտեցումների անհնար է չափորոշիչները թե՛ ստեղծել և թե՛ կիրառել գործնական բժշկության մեջ։ Մյուսը` բժիշկների և բուժաշխատողների պաշտպանվածության աստիճանի բարձրացումն է»,-ասաց Արմեն Մուրադյանը` հույս հայտնելով, որ Առողջապահության կազմակերպիչների ասոցիացիան` որպես մասնագիտական ամենախոշոր կառույց, ներդաշնակորեն կաշխատի նաև մյուս կազմակերպությունների հետ։ 

 

Առողջապահության կազմակերպիչների ասոցիացիայի համանախագահ, ՀՀ Ազգային ժողովի առողջապահության,մայրության և մանկության մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանն իր ելույթում կարևորեց նաև մասնագետների շարունակական կրթության ապահովումը, ոլորտում առկա խնդիրները համատեղ քննարկելու և լուծումներ գտնելու անհրաժեշտությունը։ 

 

Հաշվետու զեկուցումով հանդես եկավ ասոցիացիայի գործադիր տնօրեն Սմբատ Դաղբաշյանը։ 

 

Արմեն Մուրադյանն ընտրվեց Առողջապահության կազմակերպիչների ասոցիացիայի պատվավոր համանախագահ։

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն
Լուսանկարը. moh.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ