ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Էբոլայի միակ պատվաստանյութը փորձարկման շրջանում է. սեմինար Ստեփանակերտում
Հանրապետական բժշկական կենտրոնի դահլիճում, ԼՂՀ առողջապահության նախարարության հրավերով Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության առողջապահության համապատասխան մասնագետները մեթոդագործնական հանդիպում են անցկացրել հանրապետության տարբեր բժշկական հաստատություններից ժամանած բուժանձնակազմի հետ։
«Սեզոնային գրիպ», «Գրիպի H7 N9 ենթատեսակ», «Կորոնավիրոսներ», «Էբոլա» հիվանդությունների վերաբերյալ զեկուցմամբ հանդես են եկել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ՀՎԿԱԿ (հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն) օդակաթիլային վարակների և հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը։ Նա, մասնավորապես անդրադարձել է գրիպի առավել վտանգավոր ու տարածված ենթատեսակներին՝ թռչնագրիպ, խոզագրիպ և այլն, նշելով այն անհրաժեշտ միջոցառումները, որոնք պետք է իրականացնել դրանց կանխարգելման և բուժման համար։ Ոլորտի պատասխանատուն մանրամասնորեն ներկայացրել է նաև դարի մարտահրավեր հանդիսացող Էբոլա վիրուսի նախապատմության, դրա տարածման մասշտաբների, վարակի աղբյուրների, ինչպես նաև կանխարգելման և բուժման վերաբերյալ տեղեկություններ։
Զեկուցման համաձայն, վարակի հիմնական աղբյուրը հանդիսանում են չղջիկների ու կապիկների որոշ տեսակներ, որոնք Հայաստանում և Արցախում չկան։ Հայկական երկու հանրապետություններ Էբոլայի ներթափանցումը հնարավոր է միայն մարդու միջոցով։ Մասնագետն ընդգծել է, որ Էբոլան օդակաթիլային եղանակով չի տարածվում, իսկ հիմնական վտանգը հանդիսանում է վարակակրի հետ փոխշփումը։ Լ. Թորոսյանի խոսքով, թեև ամեն ինչ արվում է սննդի միջոցով Էբոլայի ներթափանցման կանխարգելման առումով, այնուամենայնիվ ջերմային համապատասխան մշակման դեպքում վիրուսը ոչնչանում է:
ՀՀ-ում և Արցախում ձևավորված են Էբոլայի դեմ պայքարի անհրաժեշտ բոլոր միջոցները՝ կադրային ռեսուրսներ, լաբորատորիա, արագ արձագանքման խմբեր, անհատական պաշտպանիչ արտահագուստներ, ախտահանիչ նյութեր և այլն։ Այսօր արդեն տրամադրվել է մեթոդագործնական օգնություն՝ Էբոլայի առանձնահատկությունների, կանխարգելման, բուժման, մեկուսացման մասին:
Ներկայումս Էբոլայի դեմ կանադացի մասնագետների ստեղծած միակ պատվաստանյութը դեռևս փորձարկման շրջանում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից:
12.11.2014
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
14.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







