ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
«Էրեբունի» բժշկական կենտրոնում կատարվել է բացառիկ վիրահատություն. 10 ամսական երեխան այժմ խուլ ու համր չէ
Նոյեմբերի 6-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների կլինիկայում կատարվել է բացառիկ վիրահատություն. երկկողմանի կոխլեար իմպլանտացիա: «Էրեբունի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների կլինիկայի ղեկավար բ.գ.դ. պրոֆեսոր Արթուր Շուքուրյանի և ՌԴ Աուդիոլոգիայի և լսապրոթեզավորման գիտահետազոտական կենտրոնի կոխլեար իմպլանտացիայի բաժնի ղեկավար Վիգեն Բախշինյանի փոխանցմամբ՝ վիրահատությունը բարեհաջող ընթացք է ունեցել:
«Էրեբունի» բժշկական կենտրոնի կիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների բաժանմունքի բժիշկ, սուրդոլոգ Արմինե Մարտիրոսյան.
– «Էրեբունի» բժշկական կենտրոնում բազմիցս են կատարվել այսպիսի վիրահատություններ (խոսքը կոխլեար իմպլանտացիայի մասին է.- հեղինակ): Տարեկան մոտ տասը երեխա է վիրահատվում: Սակայն այս վիրահատությունը բացառիկ էր. կատարվել է երկկողմանի կոխլեար իմպլանտացիա: Վիրահատվող երեխան (զույգերից մեկն է.- հեղինակ) տասն ամսական է, տառապում էր խլությամբ: Հիվանդությունը հայտնաբերվել է վեց ամսականում: Երեխան հետազոտվել է ՌԴ Աուդիոլոգիայի և լսապրոթեզավորման գիտահետազոտական կենտրոնում, անցել համապատասխան հետազոտություններ: Ծնողների ցանկությամբ որոշում է կայացվել երեխայի վիրահատությունը վստահել «Էրեբունի» բժշկական կենտրոնի մասնագետներին:
«Էրեբունի» բժշկական կենտրոնն արդեն երկար տարիներ է, ինչ համագործակցում է ԱՄՆ-ի, Ռուսաստանի բժիշկների հետ և ունի բավականին պատրաստված մասնագետներ: Ընդհանուր առմամ վիրահատվել է մոտ 79 երեխա: Բոլոր վիրահատությունները բարեհաջող են ավարտվել:
ՌԴ Աուդիոլոգիայի և լսապրոթեզավորման գիտահետազոտական կենտրոնի կոխլեար իմպլանտացիայի բաժնի ղեկավար Վիգեն Բախշինյան.
– Վիրահատությունը, որն իրականացվեց, անցել է շատ հաջող: Ինչպես արդեն տեղեկացվել եք, վիրահատվողը տասը ամսական երեխա էր: Հայաստանում առաջին անգամ էր կատարվում նման վիրահատություն: Ի դեպ, շատ կարևոր է, երբ վիրահատությունը կատարվում է մինչև 1 տարեկանը, որի պարագայում հաջող ընթացք է ունենում նաև վերականգնողական շրջանը: Արդյունքում երեխան իր հասակակիցների հետ սկսում է նորմալ հաճախել դպրոց:
Այս վիրահատությունը հնարավոր է կատարել յուրաքանչյուր տարիքում, սակայն, երբ խոսքը գնում է երկկողմանի խլությամբ տառապող երեխաների մասին, ովքեր խլացել են մինչև խոսքի զարգանալը՝ այս դեպքում վիրահատությունը լինում է արդյունավետ, եթե կատարվում է մինչև 5-6 տարեկան հասակը:
– Ի՞նչ սպասումներ ունեք կատարված վիրահատությունից:
– Շատ լավ արդյունքների ենք սպասում: Կոխլեար իմպլանտացիան կատարվել է միաժամանակ երկու կողմից, ինչը շատ կարևոր է, որովհետև վերականգնողական աշխատանքներից լավ արդյունքներ ստանալու համար երեխան պետք է լսի երկու ականջով: Իհարկե՛, այն երեխաները, ովքեր օգտվում են մեկ կոխլեար իմպլանտից, ևս լավ արդյունքներ ունեն, բայց երկկողմանի իմպլանտացիայի առավելությունները մեծ են. ինչպես օրինակ՝ նրանց խոսքի ընկալումը աղմկոտ միջավայրում և այլն:
![]() |
![]() |
![]() |
11.11.2014
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
26.07.2024
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
21.06.2024
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
13.02.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ










