Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Սկրինինգային նոր ծրագիրը կօգնի՞ նվազեցնել սիրտ-անոթային հիվանդություններով պայմանավորված մահացությունը. news.am

Սկրինինգային նոր ծրագիրը կօգնի՞ նվազեցնել սիրտ-անոթային հիվանդություններով պայմանավորված մահացությունը. news.am

Հաջորդ տարվա սկզբում Հայաստանում մեկնարկելու է սկրինինգային նոր ծրագիր՝ ուղղված երկրում մահացության հիմնական պատճառ հանդիսացող սիրտ-անոթային հիվանդությունների, ինչպես նաեւ արգանդի վզիկի քաղցկեղի վաղ հայտնաբերմանն ու կանխարգելմանը: Արդյո՞ք սկրինինգային այս ծրագիրը ինչ-որ բան կփոխի մեր երկրում եւ կօգնի նվազեցնել մահացությունը:

Պատասխանելով NEWS.am Medicine-ի թղթակցի հարցին, Երեւանի գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյանը նշել է, որ ծրագիրը կարող է շատ արդյունավետ լինել եւ, իրոք, նվազեցնել սիրտ-անոթային խնդիրներով պայմանավորված մահացությունը, եթե բուժաշխատողները ծրագրի շրջանակներում ո՛չ միայն ուղղակի չափեն մարդկանց ճնշումը եւ նրանց տուն ուղարկեն, այլ հասանելի կերպով բացատրեն, թե ինչով է վտանգավոր զարկերակային գերճնշումը եւ ինչու է կարեւոր հենց այսօր այն կարգավորել՝ չսպասելով, որ դրա պատճառով առողջական այլ խնդիրներ առաջանան:

Այսպիով, ծրագրի՝ արդյունավետ լինելու համար կարեւոր է թե՛ բուժաշխատողի մոտիվացիան (ով պետք է հիվանդին ամեն ինչ բարեխղճորեն բացատրի), թե՛ հիվանդի (ով պետք է հասկանա եղած խնդիրների հետ պայքարելու կարեւորությունը եւ ակտիվորեն ներգրավվի իր բուժման գործընթացի մեջ):

Հիշեցնենք, որ սիրտ-անոթային հիվանդություններով են պայմանավորված Հայաստանում բոլոր մահերի մոտ 50 տոկոսը: Սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման պատճառներից մեկը զարկերակային գերճնշումն է, որի տարածվածությունը Հայաստանում կազմում է մոտ 30 տոկոս, այսինքն, յուրաքանչյուր երրորդ չափահաս մարդը ճնշման խնդիր ունի: Է՛լ ավելի մեծ խնդիրն այն է, որ զարկերակային գերճնշում ունեցող պացիենտների միայն 10 տոկոսն է բուժում ստանում եւ արդյունավետորեն հսկում իր ճնշումը:

Սկրինինգային նոր ծրագիրը, որն իրականացվում է Համաշխարհային Բանկի աջակցությամբ, հնարավորություն կտա հայտնաբերել զարկերակային գերճնշումը եւ սկսել վերահսկել այն. տեսականորեն տարիների ընթացքում դա կնվազեցնի սիրտ-անոթային հիվանդությունների թիվը եւ դրանց պատճառով մահացության ցուցանիշները:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ