ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
«Էրեբունի» բժշկական կենտրոնում ԱՄՆ-ից ժամանած մասնագետներն իրականացրել են խորհրդատվություններ և ինվազիվ միջամտություններ
Հոկտեմբերի 27-ից «Էրեբունի» բժշկական կենտրոնի հրավերով ԱՄՆ Վաշինգտոնի Սփոքեյն քաղաքի սրտի բնածին արատների կանխարգելման կենտրոնից Երևան ժամանած սրտաբան-էլեկտրոֆիզիոլոգներ Չարլզ Անդերսոնը, Մարկ Հարվուդը, Պատրիկ Շին և մեր հայրենակից Հրայր Կարապետյանն այս օրերին սրտի ռիթմի խանգարումներով անհատների հետ անց են կացրել խորհրդատվություններ և ինվազիվ միջամտություններ:
«Էրեբունի» բժշկական կենտրոնի առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի ղեկավար, սրտաբան-առիթմոլոգ Լուսինե Մխիթարյան
− Առիթմիաների բուժման մեթոդները տարբեր են` կախված առիթմիայի տեսակից: Որոշ առիթմիաների դեպքում բուժումը կարող է լինել արմատական, հատկապես վերփորոքային պարոքսիզմալ տախիկարդիաների դեպքում: Խոսքը ռադիոհաճախական աբլյացիայի մասին է, որn այսօր լայնորեն կիրառվում է մեր պրակտիկայում և ունի բարձր արդյունավետություն: Աբլյացիան միջամտական գործողություն է, որի ժամանակ նուրբ կաթետրների օգնությամբ ներսրտային ճանապարհով հնարավոր է լինում գտնել առիթմիայի օջախը և բարձր ջերմաստիճանի օգնությամբ վնասել այն:
Կյանքին վտանգ սպառնացող փորոքային առիթմիաները հաճախ պահանջում են կարդիովերտեր դեֆիբրիլյատորի իմպլանտացիա: Դրանք փոքր էլեկտրոնիկ սարքեր են, որոնք իմպլանտացվում են մարդու մարմնի մեջ և կարողանում ճանաչել ու ընդհատել առիթմիաները:
− Ինչպե ՞ս է իրականացվում էլեկտրաֆիզիոլոգիական հետազոտությունը:
− Տեղային անզգայացմամբ կաթետրը երակների միջով թափանցում է սիրտ և տեղակայվում սրտի տարբեր հատվածներում: Դա սովորաբար արվում է մեկ կամ երկու ազդրային կամ ենթաանրակային երակների մեջ թափանցելու միջոցով: Գործողությունն անցավ է և իրականացվում է ռենտգեն հսկողության տակ: Ախտորոշումը ճշտելուց հետո իրականացվում է աբլյացիան, որը, ինչպես նշեցինք, կարող է լինել առիթմիայի հիմնական և արմատական բուժման մեթոդ:
− Որքանո՞վ է հարմարավետ էլեկտրաֆիզիոլոգիական հետազոտությունը:
− Մեծավ մասամբ հիվանդները որոշ անհարմարավետություն են զգում: Միջամտության ընթացքում հետազոտվողը հիմնականում լինում է արթուն, կարող է զրուցել բժշկի հետ և հետևել միջամտության ընթացքին, սակայն հնարավոր է ունենա սրտի արագ և անկանոն աշխատանքի զգացումներ:Միշա Պարոնյանը հետևել է վիրահատական ողջ գործընթացին, սակայն, այս անգամ ոչ բժշկի կարգավիճակում: Ապագա սրտաբանը սեփական մաշկի վրա է զգացել վիրահատության ողջ ընթացքը:
− Ունեի սրտի առիթմիա, հիվանդությունս պատահաբար եմ հայտնաբերել (զբաղվել է պրոֆեսիոնալ լողով.-հեղինակ), ախտանշաններ չեմ ունեցել: Մասնագիտությամբ բժիշկ եմ`ապագա սրտաբան: Էլեկտրասրտագրության վրա փոփոխություններ նկատելով, որոշեցի դիմել վիրահատական միջամտության, քանի որ քաջ գիտակցում էի` տարիների ընթացքում խնդիրը կարող է լուրջ ընթացք ստանա:
Այժմ ինձ շատ լավ եմ զգում: Շնորհակալ եմ առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնին, բժշկուհի Լուսինե Մխիթարյանին, ում շնորհիվ այսօր վերականգնել եմ սրտիս առողջությունը: Կարծում եմ`նման խնդիր այլևս չեմ ունենա: «Էրեբունի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Միքայել Մանուկյան
− Առիթմոլոգիայի բաժանմունքը Հայաստանում առաջինը ստեղծվել է և առաջին առիթմոլոգիական վիրահատությունները կատարվել են հենց մեր կենտրոնում, ու արդեն 15 տարվա պատմություն ունի: Իհարկե, վերջին երեք տարիների ընթացքում բաժանմունքը լիովին վերազինվել է նորագույն տեխնոլոգիաներով և բաժանմունքի ղեկավար է նշանակվել Լուսինե Մխիթարյանը: Մենք համագործակցում ենք արտերկրյա գործընկերների հետ: Այս անգամ Հայաստան էինք հրավիրել ԱՄՆ-ից մեր վաղեմի ընկերներին, ինչը պատահական չէ: Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ում սրտաբանությունն իր որակով աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում: Նրանց այցը Հայաստան կարևորովում է նրանով, որ մենք կարողանում ենք տեսնել, թե ինչպես են ԱՄՆ-ում իրականացվում նման գործառույթները, հնարավորություն ենք ունենում համեմատել մեր ուժերը ամերիկյան առաջատար կենտրոնների հետ և, միաժամանակ, մեր մասնագետները տեղում ուսուցողական դասընթացներ են անցնում՝ առանց արտերկիր մեկնելու: Իհարկե, արդյունքում մեր պացիենտները կարողանում են որակյալ բուժում ստանալ:
Մեր կենտրոնը շարունակելու է պարբերաբար հրավիրել տարբեր մասնագետների: Նպատակն մեկն է. Է՛լ ավելի բարձրացնել բուժման որակը Հայաստանում, որի համար ունենք բոլոր նախադրյալները:
ԱՄՆ-ի Վաշինգտոնի Սփոքեյն քաղաքի սրտի բնածին արատների կանխարգելման կենտրոնի սրտաբան-էլեկտրոֆիզիոլոգ Չարլզ Անդերսոն
− Ամեն անգամ, երբ Հայաստան եմ գալիս ականատեսն եմ դառնում բոլոր առումներով զարգացումների՝ և՛գիտելիքների, և՛ աշխատանքի որակի, և՛ սարքավորումների: Եթե առաջին այցելության ժամանակ սահմանափակ թվով գործիքներ կային, ապա ներկայիս պատկերն այլ է. Այժմ կան մեծ հնարավորություններ ամենաբարդ վիրահատություններն անցկացնելու:
Մեր Հայաստան գալու գլխավոր նպատակն է՝ գործընկերներիս հետ միասին զարգացնել առիթմոլոգիան Հայաստանում, ճիշտ բուժում նշանակել սրտի ռիթմի խանգարումներ ունեցող հիվանդներին:
31.10.2014
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
26.07.2024
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
21.06.2024
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
13.02.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







