ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Վիրահատություններ կատարելու նպատակով Վաշինգտոնից բժշկական խումբ է ժամանել «Էրեբունի» բժշկական կենտրոն
Աշխատանքային այցով «Էրեբունի» բժշկական կենտրոն են ժամանել Վաշինգտոնի լավագույն բժշկական կենտրոնից (Sacred Heart Medical Center and Children hospital) մի խումբ մասնագետներ:
Մանկական սրտաբան Հրայր Կարապետյանը, միջամտական տեխնիկ Պատրիկ Շին, սրտաբան-էլեկտրոֆիզիոլոգներ Մարկ Հարվուդը եւ Քրիս Անդերսոնը «Էրեբունի» բժշկական կենտրոնի առիթմոլոգիայի բաժանմունքի բժիշկների հետ միասին կկատարեն մոտ 10-15 վիրահատություն՝ կապված սրտի առիթմիաների հետ: Այցի հենց առաջին օրը բժիշկները ծանոթացան «Էրեբունի» բժշկական կենտրոնի առիթմոլոգիական ծառայության տեխնիկական և մասնագիտական կազմի հետ և հաջողությամբ իրականացրեցին մի քանի վիրահատություն:
Քրիս Անդերսոնն արդեն 5 տարի է, ինչ համագործակցում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի հետ, 3-րդ այցելությունն է Հայաստան: Մեզ հետ զրույցում Քրիս Անդերսոնը հույս հայտնեց, որ ավելի արդյունավետ պետք է լինի այս անգամվա այցը, քանի որ տեխնիկական հնարավորությունները ներկայում ավելին են թույլ տալիս: «Ինձ հաճելիորեն զարմացրեց կլինիկայում թե՛ տեխնիկական, թե՛ մասնագիտական առաջընթացը: Այս տարիների ընթացքում ականատես դարձավ, թե ինչպես ընթացավ զարգացումը, որն այսօր մեզ թույլ է տալիս «Էրեբունի» կենտրոնում աշխատել այնպես, ինչպես կարող ենք, օրինակ, մեր վաշինգտոնյան հիվանդանոցներից շատերում, և թե ինչքան պատրաստված է առիթմոլոգիական խումբը: Շատ հեշտ է աշխատել, նույնիսկ բարդ վիրահատություններ կատարել, երբ նախապես կա ճիշտ ախտորոշում, մանրամասն պատկերացում հիվանդության պատմության մասին»,- ասում է բժիշկը:
Էլեկտրոֆիզիոլոգ Մարկ Հարվուդը առաջին հերթին գնահատում է թիմային աշխատանքը: «Սա իմ առաջին այցն է Հայաստան և առաջին աշխատանքն նման թիմի հետ: Մենք հաջողությամբ իրականացրեցինք մեր պլանավորած վիրահատություններից առաջինը և դա միայն շնորհիվ ընդհանուր համակարգված աշխատանքի, որտեղ յուրաքանչյուրը հստակ գիտի իր գործառույթը: Թեև առաջին անգամ էինք աշխատում միասին, բայց անհարմարություններ չեն եղել, հասկացանք, որ պրոֆեսիոնալների հետ գործ ունենք»:
Հրայր Կարապետյանը թեև ապրում և աշխատում է Վաշինգտոնում, Հայաստան շատ հաճախ է այցելում: Մեզ հետ զրույցում նա խոսեց հայաստանյան առողջապահական խնդիրների մասին. «Ուրախալի է, որ Հայաստանում այսօր չկա ոչ տեխնիկական եւ ոչ էլ մասնագիտական ռեսուրսի խնդիր, միակ խնդիրը, որ նկատում եմ, կազմակերպչական է: Հայաստանում բժիշկները միասնական չեն աշխատում, ինչն, իհարկե, ազդում է ընդհանուր առողջապահության որակի վրա: Բժիշկներն առանձնացել են իրենց բժշկական կենտրոններում և, ցավոք, բժշկական համայնք չի ձևավորվում»:
Պատրիկ Շին ներկայացրեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի առիթմոլոգիական ծառայությունում համատեղ կատարած վիրահատություններից մեկի մանրամասները. «Այսօր մենք վիահատեցինք 50-ն անց մի կնոջ, ով տարիներ շարունակ սրտի առիթմիա ուներ: Ճիշտ է՝ դեռևս կյանքին սպառնացող սուր վտանգ չկար, սակայն կնոջ առողջությունն ու ինքնազգացողությունը հետզհետե վատթարանում էր: Բավականին հաջող վիրահատություն է իրականացվել, որի հիմքն, իհարկե, ճիշտ ախտորոշումն էր: Վիրահատարանի հագեցվածությունն ավելին էր, քան պահանջվում էր, մասնավորապես, այս դեպքում»:
Մեզ հետ զրույցում «Էրեբունի» բժշկական կենտրոնի առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի ղեկավար Լուսինե Մխիթարյանն ասաց.
– Երկար տարիների պատմություն ունի մեր համագործակցությունը: Հպարտությամբ կարող եմ ասել, որ այս համագործակցությունըբժիշկ Հրայր Կարապետյանի օգնությունն է Հայաստանին: Շատ բժիշկներ, անձամբ ես, նրա հրավերով երկու անգամ վերապատրաստվել են ԱՄՆ-ում:
– Փաստորեն, շարունակական բնույթ է կրելու այս համագործակցությունը:
– Այո, մեր համագործակցությունը շարունակական բնույթ է կրում: Օգտվելով առիթից, ուզում եմ շնորհակալություն հայտնել բժիշկ Կարապետյանին: Նա միշտ հետաքրքրվում է, թե հատկապես ի՞նչի կարիք կա Հայաստանում:
– Իսկ ինչի՞ կարիք կա Հայաստանում:
– Ուսուցման կարիք ունենք. Հայաստանում չկա ուսուցողական կենտրոն: Հայ բժիշկները չունեն հնարավորություն, ասենք, ամերիկյան լուրջ կենտրոնում սովորելու, թրեյնինգներ անցնելու, վերապատրաստվելու: Իսկ այս հնարավորությունը բժիշկ Կարապետյանն ընձեռում է:
– Այս անգամ, ի՞նչ կսովորեն հայ մասնագետները:
– Կսովորեն մի քիչ ավելի բարդ վիրահատություններ կատարել ԱՄՆ-ից ժամանած բժիշկների հետ միասին, որոնք այս գործում փորձառու են:
– Մանրամասնեք խնդրեմ, ո՞ր վիրահատությունների մասին է խոսքը:
– Նախասրտային, փորոքային տախիկարդիաների աբլյացիաների մասին է խոսքը: Բարեբախտաբար, այս հիվանդությունները քիչ հանդիպող են: Ուստի`բուժման փորձն էլ ավելի քիչ է, և մենք փորձի փոխանակման կարիք ունենք:
![]() |
![]() |
![]() |
– Վիրահատություններին մասնակցում են Ձեր բաժանմունքի երիտասարդ մասնագետները…
– Ո՛չ միայն մասնակցում են, այլ հենց իրենք են կատարում:
– Տեղեկացանք, որ 13 վիրահատություն պետք է կատարվի այս օրերի ընթացքում: Հիմնականում, ի՞նչ խնդիրներով են դիմել պացիենտները:
– Հիմնականում փորոքային տախիկարդիաներն են: Կան, օրինակ, վիրահատություններ, որոնք մասնակի են կատարվել և այժմ երկրորդ անգամ պետք է համատեղ ջանքերով փորձեն վերացնել խնդիրը:
– Ասացիք, որ վերոնշյալ հիվանդությունները սակավ հանդիպող են, նկատի ունեք Հայաստանո՞ւմ:
– Ո’չ, խոսքը միայն Հայաստանի մասին չէ: Ընդհանրապես այն սակավ հանդիպող խնդիր է. մեկ միլիոն բնակչության մեջ տարեկան կարող է 1-5 հիվանդ վիրահատվել:
– Արտերկրից ժամանած մասնագետներն ինչպե՞ս են գնահատում հայ պացիենտներին:
– Նշում են, որ հայերը շնորհակալ պացիենտներ են (ժպտում է):
31.10.2014
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
26.07.2024
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
21.06.2024
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
13.02.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ










