ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտում անցկացվեց «Իսկ դու ունե՞ս աղջիկ» խորագրով միջոցառում
ՀՀ առողջապահության նախարարության և ՄԱԿ-ի հիմնադրամի նախաձեռնությամբ ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում այսօր՝ հոկտեմբերի 24-ին, անցկացվեց «Իսկ դու ունե՞ս աղջիկ» խորագրով միջոցառում:
Համանուն ֆլեշմոբին մասնակցած հայրեր-դուստրեր լուսանկարների ցուցահանդեսի և տեսաֆիլմի միջոցով հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրվեց հղիության սեռով պայմանավորված արհեստական ընդհատման խնդրին: Բացման խոսքով հանդես եկան ՀՀ ԱՆ փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը և ՄԱԿ- ի Բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը: Միջոցառմանը ներկա էին նաև «Իսկ դու ունե՞ս աղջիկ» ֆեյսբուքյան ֆլեշմոբի նախաձեռնողներն ու մասնակիցները:
Այս նախաձեռնությունը միտված էր հանրային կարծիքի և վարքագծի փոփոխությանը: Ֆլեշմոբի նախաձեռնողներից Արամազդ Ղալամաքարյանի և իր համախոհների կարծիքով օրենսդրական փոփոխություններին համընթաց պետք է քայլեր ձեռնարկվեն մեր երկրում հասարակության գիտակցությունը խնդրի շուրջ բարձրացնելու ուղղությամբ:
Հղիության սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների կանխարգելման նպատակով ՀՀ ԱՆ և միջազգային փորձագետներն ուսումնասիրում են այլ երկրներում կիրառվող մեթոդներն ու դրանց արդյունավետությունը: Բանակցություններ են վարում Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետների հետ: Ինչպես տեղեկացրեցին ԱՆ ներկայացուցիչները, արդյունքում կմշակվի «Մարդու վերարտադրողական առողջության և իրավունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծի նոր փաթեթ, որը ենթադրում է օրենսդրորեն ամրագրել սեռով պայմանավորված՝ հղիության արհեստական ընդհատման արգելքը, ինչը ներկայում օրենսդրության մեջ արտացոլված չէ:
Առողջապահության նախարարությունը նպատակ ունի հղիության արհեստական ընդհատումների կրճատմանն ուղղված օրենսդրական լրացուցիչ այնպիսի կարգավորումներ և մեխանիզմներ մշակել, որոնք մոր առողջության համար ռիսկեր չեն ավելացնի: Առաջնային կլինի նորածնի սեռի նախապատվության առումով կնոջ, ընտանիքի, հասարակության վարքագծի վրա ազդող մեխանիզմների մշակումը:
Նախատեսվում է նաև հղիության արհեստական ընդհատման հետևանքների մասին բուժաշխատողների կողմից կնոջը հանգամանալից տեղեկացնելու, հղիության ընդհատման որոշումը վերանայելու համար որոշակի ժամանակ տրամադրելու պարտադիր պահանջների սահմանում: Տարբերակներից մյուսն է՝ հղիության արհեստական ընդհատումից առաջ սոնոգրաֆիկ հետազոտությամբ մորը, հարազատներին պտղի ներարգանդային կյանքը՝ շարժումները, դեմքը, սրտի բաբախը ցույց տալը,: Հաշվի կառնվեն նաև բժշկական ցուցումներով պայմանավորված բացառությունները՝ սեռի հետ փոխկապակցված ժառանգական հիվանդություններ, բնածին արատներ և այլն, ինչից ելնելով կսահմանվեն արհեստական ընդհատման առավել հստակ բժշկական ցուցումներ:
Այս տարվա օգոստոս ամսից «Իսկ դու ունե՞ս աղջիկ» խորագրով մեկնարկած ֆեյսբուքյան ֆլեշմոբը սոցիալական կարևոր նախաձեռնություն էր, որը մեծ հանրային արձագանք ստացավ՝ առաջին իսկ շաբաթվա ընթացքում ներգրավելով ավելի քան հարյուր հազար մարդ:
25.10.2014
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
26.07.2024
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
21.06.2024
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
13.02.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







