ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Կրծքագեղձի քաղցկեղի վաղ ախտորոշման նոր սարքեր` Արագածոտնի և Գեղարքունիքի բժշկական ամբուլատորիաներին
Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերմանը նպաստելու նպատակով Հայ-բրիտանական գործարար պալատի նախաձեռնությամբ Արագածոտնի և Գեղարքունիքի 23 բժշկական ամբուլատորիաներին տրամադրվեցին կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման համար նախատեսված բրիտանական «Breastlight» նոր սարքեր։ Ծրագրվում է առաջիկայում նման սարք տրամադրել նաև հանրապետության հեռավոր մարզերի բժշկական ամբուլատորիաներին:
«Արմենակ և Աննա Թադևոսյանների» բժշկական կենտրոնում կազմակերպված հանդիպման ընթացքում ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը նշեց, որ ոչ ինֆեկցիոն հիվանդություններն այսօր ծանր բեռ են դարձել պետությունների համար, և Հայաստանը դրանց դեմ պայքարի հստակ ռազմավարություն ունի:
«Այս ճանապարհին առաջին քայլը հիվանդությունը կանխարգելելը, ժամանակին հայտնաբերելն ու ախտորոշելն է: Կանխատեսվում է, որ մի քանի տարի հետո հիվանդացության աճ ենք գրանցելու, որը պայմանավորված է հենց հիվանդությունների հայտնաբերումով: Այդ նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը լայնածավալ սքրինինգային ծրագիր է սկսել, որի նպատակն է խթանել հիվանդությունների վաղ հայտաբերումը»,- ասաց Սերգեյ Խաչատրյանը:
Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Քեթի Լինչը նշեց, որ այս միջոցառման նպատակն է Հայաստանի մարզերում տարածել Հայ-բրիտանական գործարար պալատի նախաձեռնության շնորհիվ ձեռք բերված բրիտանական սարքը, որն ուղղված է վաղ շրջանում կրծքի քաղցկեղի հայտնաբերմանը:
«Խիստ կարևոր է կանանց հասցնել ուղերձը, որ շատ բան իրենցից է կախված, և ամիսը մեկ զննում անցնելը պարտադիր է: Ցանկանում եմ նշել, որ այս սարքավորումը չի փոխարինում մամոգրաֆիական հետազոտությանը, սակայն բժիշկներին հնարավորություն է տալիս ստուգումներ իրականացնել` տեսնելու, թե ինչ փոփոխություններ են տեղի ունենում կնոջ օրգանիզմում և անհրաժեշտության դեպքում ժամանակին քայլեր ձեռնարկել հիվանդությունն ախտորոշելու և բարդացումները կանխելու համար»,- ասաց դեսպանը:
Բրիտանական սարքը հնարավորություն է տալիս նորագոյացությունը հայտնաբերել վաղ շրջանում: Սարքավորումը ցուցված է օգտագործել կլինիկական հետազոտությունների ժամանակ: Սարքն արձակում է վառ կարմիր լույս, որը թափանցելով կրծքի հյուսվածքներ` թույլ է տալիս կուրծքն ուսումնասիրել ներսից: Առողջ լինելու դեպքում անոթային ցանցը հստակ երևում է, սակայն մութ կուտակումներն ազդանշան են, որ հետագա հետազոտությունների անհրաժեշտություն կա: «Սարքով նման մթագնած հատվածներ հայտնաբերվելու դեպքում անհրաժեշտ է կնոջն ուղղորդել հետազոտության»,- պարզբանեց «Լոնդոն մեդիքլ» կենտրոնի բժշկական ներկայացուցիչ Գայանե Գալստյանը, ով արդեն երեք ամիս աշխատում է այդ սարքով:
20.10.2014
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
26.07.2024
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
21.06.2024
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
13.02.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







