Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ԱՄՆ-ում մեկնարկում է Էբոլայի դեմ կանադական պատվաստանյութի փորձարկումը մարդկանց վրա. news.am

ԱՄՆ-ում մեկնարկում է Էբոլայի դեմ կանադական պատվաստանյութի փորձարկումը մարդկանց վրա. news.am

Կանադական VSV-EBOV Էբոլայի դեմ պատվաստանյութի փորձարկումը մեկնարկել է ԱՄՆ-ում, հոկտեմբերի 13-ին։ Այն մշակված է Կանադայի Միկրոկենսաբանության պետական լաբորատորիայի գիտնականների կողմից, իսկ իրավունքների մի մասը ամերիկյան NewLink ընկերությանն է պատկանում։

 

CTV News հեռուստակայանի հաղորդմամբ, պատվաստանյութի թեստավորմանը Ուոլտեր Ռիդի բանակային հետազոտական ինստիտուտում 40 կամավորական կմասնակցի։

 

Ինչպես հայտնել է Կանադայի առողջապահության նախարար Ռանա Ամբրոուզը, փորձարկման առաջին արդյունքներն այս տարվա դեկտեմբերին հայտնի կլինեն։

 

Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը որպես առավել հեռանկարային դեղամիջոցներ նշել էր կանադական VSV-EBOV եւ բրիտանական GlaxoSmithKline ընկերության ChAd-EBO պատվաստանյութերը։ ԱՀԿնն հայտարարել էր, որ եթե պատվաստանյութերի անվտանգությունն ապացուցվի, ապա նրանք բուժանձնակազմի տրամադրության տակ կհայտնվեն այս տարվա նոյեմբերին, իսկ լայն կիրառում կստանան 2015-ի սկզբներին։

 

ԱՀԿ վերջին տվյալներով Էբոլա տենդի զոհ են դարձել  4033 մարդ, մոտ 9000՝ վարակվել են։

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. med.news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ