Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Ինչ են ցույց տվել հետազոտությունները. բացահայտել է Երևանից ժամանած մասնագետը. artsakhpress.am

Ինչ են ցույց տվել հետազոտությունները. բացահայտել է Երևանից ժամանած մասնագետը. artsakhpress.am

Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի անոթային վիրաբուժության ծառայության ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու Արամ Բադալյանը, ով երկօրյա այցով Արցախ է ժամանել ԼՂՀ առողջապահության նախարարության հատուկ հրավերով, այսօր Հանրապետական բժշկական կենտրոնում  իրականացնում է  հիվանդների ընդունելություն, հետազոտություն և խորհրդատվություն, իսկ անհրաժեշտության դեպքում կկատարի նաև վիրահատություն։

 

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում հրավիրյալ վիրաբույժն ասաց.«Հիմնական խնդիրը, որով հիվանդները դիմում են, երկու խումբ հիվանդություններ են՝ երակային և զարկերակային, մոտավորապես 10-ից 9-ը երակային հիվանդություններն են՝ վարիկոզ, տրոմբոցիտ , բնածին անոթային հիվանդություններ։

 

Հիմնականը, իհարկե, վարիկոզ հիվանդությունն է, որն ընդունելության եկածների 80 տոկոսից ավելին է կազմում, տարբեր աստիճանի արտահայտվածությամբ՝ սկսած ամենաթեթև հիվանդություններից մինչև ամենավերջին փուլերը, խոցերով, մաշկի փոփոխություններով»: Բժիշկ Բադալյանը հավելեց նաև, որ, ըստ էության, բոլոր հիվանդությունների պես անոթային խնդիրները նույնպես տարիքի հետ ավելի հաճախակի են առաջանում։ Երակային խնդիրներով շատ հաճախ տառապում են կանայք. մոտավորապես՝ 2 հիվանդ կնոջ դիմաց նման հիվանդությամբ տառապող 1 տղամարդ, իսկ զարկերակային խնդիրների դեպքում հարաբերակցությունը հակառակն է՝ մոտավորապես 4 տղամարդու դիմաց 1 կին ։ Վիրաբույժ բժշկի հավաստմամբ՝ ընդունելության երկու օրվա ընթացքում, ամենայն հավանականությամբ, կվիրահատվի 4-5 հիվանդ:

 

«Էրեբունի» բժշկական կենտրոնի անոթային վիրաբուժության ծառայության ղեկավարը հայտնեց նաև, որ նման այցերը կկրեն շարունակական բնույթ։ Նրա խոսքով՝ մինչև տարեվերջ հավանաբար կկազմակերպվեն մասնագետների նոր այցեր, կկատարվեն խորհրդատվություններ, անհրաժեշտության պարագայում՝ նաև վիրահատություններ ։

 

Նշենք, որ ընդունելության առաջին օրը բժիշկ Ա. Բադալյանը հետազոտել է ավելի քան 70 հիվանդի, որոնցից 2 հոգի ենթարկվել են վիրահատության: Վաղը կշարունակվի հիվանդների ընդունելությունը: 

Սկզբնաղբյուր. artsakhpress.am
Լուսանկարը. artsakhpress.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ