Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ ԱՆ. «Սանոֆի-Ավենտիսը» բարձր է գնահատում դեղորայքի դրոշմապիտակավորմանն ուղղված Հայաստանի քայլերը

ՀՀ ԱՆ. «Սանոֆի-Ավենտիսը» բարձր է գնահատում դեղորայքի դրոշմապիտակավորմանն ուղղված Հայաստանի քայլերը

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ընդունեց   «Սանոֆի-Ավենտիս գրուպ» հանրահայտ դեղագործական ընկերության եվրասիական տարածաշրջանի տնօրեն Յուրի Օրլովին և «Սանոֆի-Ավենտիս գրուպի» տարածաշրջանային տնօրեն Վասիլի Ստեփանյանին:

 

Եվրոպայում և աշխարհում դեղագործական արդյունաբերության ոլորտում խոշորագույն այս ընկերության անվտանգության գծով ներկայացուցիչը Հայաստան է ժամանել   ծանոթանալու տվյալ ոլորտում մեր երկրի ունեցած ներուժին եւ համագործակցության հնարավորություններին:

Ոջունելով հյուրերին` նախարարը նշեց,  որ Հայաստանի հանդեպ նման խոշոր ընկերության հետաքրքրությունը դեղագործության ոլորտում երկկողմ համագործակցության սերտացման հնարավորություն կստեղծի:

«Դեղերի որակի, անվտանգության և արդյունավետության ապահովումը մեզ համար առաջնահերթ նպատակ է։ Մեր երկիրը կեղծ դեղերի դեմ պայքարի մեթոդներ  է մշակում»,- ասաց Արմեն Մուրադյանը:

Յուրի Օրլովը նշեց, որ իրենց ընկերությունը ևս մեծ ուշադրություն է դարձնում կեղծ դեղերի դեմ պայքարին:

«Մեր հիմնական նպատակն է վերահսկել, որպեսզի դեղի` արտադրությունից մինչև դեղատուն շղթան լինի վերահսկելի»,-ընդգծեց եվրասիական տարածաշրջանի տնօրենը: Նրա գնահատմամբ` ողջունելի է Հայաստանի հաստատակամ որոշումը, քաղաքական կամքը դրոշմապիտակավորման ճանապարհով դեղերի անվտանգությունն ապահովելու գործում:

Արմեն Մուրադյանը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետության բնակչությանը որակյալ, արդյունավետ, անվտանգ եւ մատչելի դեղերով ապահովելու նպատակով  ՀՀ առողջապահության նախարարությունը օգոստոսի սկզբից  համատեղ երկկողմ բաց հուշագիր է ստորագրել դեղագործական գործունեություն իրականացնող  մի քանի տասնյակ կազմակերպություններիհետ:

«Սանոֆիի» ներկայացուցիչները պատրաստակամություն  հայտնեց միանալ հուշագրի ստորագրմանը:

Անդրադառնալով  դեղերի պարտադիր դրոշմապիտակավորման գործընթացին («Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի փոփոխություններն ուժի մեջ են մտնելու նոյեմբերի 1-ից) նա կարծիք հայտնեց, որ դրոշմապիտակավորումը կեղծ դեղերի դեմ պայքարի արդյունավետ միջոց է:

Յուրի Օրլովն ընդգծեց, որ կեղծ դեղերի դեմ պայքարում Հայաստանն առաջադեմ երկրներից մեկն է և իր հնարավորությունների սահմանում բավականաչափ միջոցառումներ է իրականացնում այս ուղղությամբ։ Նշեց, որ դեղի շրջանառության ոլորտում նկատելի հաջողություններն արդյունք են նաև պատասխանատու կառույցի` ՀՀ ԱՆ Դեղերի և բժշկական փորձագիտական կենտրոնի արդյունավետ աշխատանքի։

«Ես բարձ եմ գնահատում Հայաստանի կողմից դրոշմապիտակավորման իրականացումը, որովհետև այն միտված է դեղերի որակի և անվտանգության վերահսկմանը»,-ասաց դեղերի անվտանգության համար պատասխանատու պաշտոնյան:

ՀՀ առողջապահության նախարարը շեշտեց, որ պարտադիր դրոշմապիտակավորումը կնպաստի դեղերի որակի և անվտանգության  ապահովմանը` չվնասելով սպառողի գրպանին:

Քննարկումների արդյունքում ձեռք բերվեցին հետագա համագործակցության մի շարք  պայմանավորվածություններ:  Մասնավորապես որոշվեց 2015 թ. մայիսին  Հայաստանում  դեղագործության ոլորտի արդիական հարցերին նվիրված համատեղ համաժողով անցկացնել:

Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը, ՀՀ ԱՆ Դեղերի և բժշկական փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանը։

 

Սկզբնաղբյուր. ՀՀ Առողջապահության նախարարություն
Լուսանկարը. moh.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ