Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Համագործակցության ծրագրեր մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում

ՀՀ  ԱՆ. Համագործակցության ծրագրեր մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունեց  Ուկրաինայի բժշկական գիտությունների ակադեմիայի Մանկաբուժության, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի նեոնատոլոգիայի բաժնի վարիչ, Ուկրաինայի Նեոնատոլոգների ասոցիացիայի նախագահ,  պրոֆեսոր Տատյանա Զնամենսկայային:

 

Առաջատար մասնագետը Հայաստան է ժամանել հոկտեմբերի 3-ին արտամարմնային բեղմնավորման ժամանակակից խնդիրներին նվիրված գիտագործնական համաժողովին մասնակցելու նպատակով:

 

Արմեն Մուրադյանը նշեց, որ այդ  ձևաչափի հանդիպումները   լավ հնարավորություն են մասնագիտական փորձի, գիտելիքների փոխանակման համար:  Նա  առաջարկեց  սերտացնել  երկու երկրների մասնագիտական միավորումների  համագործակությունը:

 

Ներկայացնելով  մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում մեր երկրի արձանագրած  հաջողությունները` նախարարը շեշտեց, որ Հայաստանում էականորեն նվազել են մանկական և մայրական մահացության ցուցանիշները:

 

Տատյանա Զնամենսկայան նշեց, որ Հայաստանի Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի հետ իրենց համագործակցությունը տարիների փորձ ունի:

 

Նրա խոսքով` իր ղեկավարած ասոցիացիան ունի մոտ 2000 անդամ: Կառույցի հիմնական նպատակը մայրերին ու նորածիններին ցուցաբերվող բժշկական օգնության բարելավումն է, հատկապես՝ 1 կգ քաշով լույս աշխարհ եկած նորածինների:  

 

Պրոֆեսորի գնահատմամբ` Հայաստանի մասնագետները լուրջ գիտելիքներ ունեն այս ոլորտում և քննարկումները հնարավորություն կտան բացահայտելու նոր մոտեցումներ և մշակելու առաջիկա ծրագրեր:

 

Հանդիպմանը ներկա էին  մոր և մանկան ոլորտի հայաստանյան  առաջատար մասնագետներ: Անդրադարձ կատարվեց նեոնատոլոգիայի ոլորտում բժշկության ներկայիս նվաճումների ուսումնասիրման անհրաժեշտությանը,  հասարակության լայն շրջանում նորածնային բժշկության վերաբերյալ գիտելիքների  մակարդակի բարձրացմանը, առողջապահական արդիական այլ հարցերի:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
Լուսանկարը. moh.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ