Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ. ԱՆ. Տուբերկուլոզի հիմնահարցերը նախարարության և ԱՀԿ ուշադրության կենտրոնում

ՀՀ. ԱՆ. Տուբերկուլոզի հիմնահարցերը նախարարության և ԱՀԿ ուշադրության կենտրոնում

Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) հայաստանյան գրասենյակի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի միջև կնքված պայմանագրի շրջանակում եվրոպական տարածաշրջանային գրասենյակը և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայաստանյան գրասենյակն իրականացնում են «Տուբերկուլոզի հսկողության ծրագիրը Հայաստանում» 2014-2016թթ.:

 

Օրերս տեղի ունեցավ առաքելություն` Հայաստանում տուբերկուլոզով հիվանդների բուժման և խնամքի կազմակերպման մշակմանն աջակցելու նպատակով: 

 

Առաքելությունն իրականացվեց ԱՀԿ փորձագետ Ագոստինո Բոռռայի կողմից` ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի և ԱՀԿ հայաստանյան գրասենյակի աջակցությամբ և մասնակցությամբ: 

 

Առաքելության շրջանակում ԱՀԿ հայաստանյան գրասենյակում կայացած աշխատաժողովին  մասնակցեցին տուբերկուլոզի հարցերով զբաղվող շահագրգիռ բոլոր կողմերը։ Քննարկվեցին առաքելության կողմից կատարված աշխատանքների նախնական արդյունքները: 

 

Սշխատաժողովի ընթացքում ԱՀԿ փորձագետը ներկայացրեց տուբերկուլոզով հիվանդների խնամքի կազմակերպման մոդելները ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում` անդրադառնալով Լատվիայի, Մոլդովայի և Ռուսաստանի Դաշնության հաջող փորձին։  Ագոստինո Բոռռան  ընդգծեց քաղաքական աջակցության,  բուժաշխատողներին շահագրգռելու, հիվանդներին հոգեբանական ու սոցիալական աջակցություն տրամադրելու կարևորությունը:

 

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը ներկայացրեց նախարարության կողմից այս ոլորտում իրականացվող քաղաքականությունը և առաջիկա ծրագրերը։ Նա մասնավորապես խոսեց հակատուբերկուլոզային ծառայությունում անվճար բուժօգնության, անվճար դեղերի տրամադրման, ախտորոշիչ արագ մեթոդների ներդրման, ամբուլատոր բուժման և հսկողության կազմակերպման և, իհարկե, կանխարգելիչ ծրագրերի մասին։ Փոխնախարարը նաև տեղեկացրեց, որ առաջիկայում կմշակվի հակատուբերկուլոզային ազգային ծրագիր մինչև 2020թվականը։

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
Լուսանկարը. moh.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ