Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Ակնաբուժության ոլորտում համագործակցությունը կընդլայնվի

ՀՀ ԱՆ. Ակնաբուժության ոլորտում համագործակցությունը կընդլայնվի

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունեց «Հայկական ակնաբուժական նախագծի»  հիմնադիր-նախագահ Ռոջեր Օհանեսյանին և  հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանին:

 

Նախարարը բարձր գնահատեց Հայաստանում ակնաբուժության զարգացման գործում ՀԱՆ-ի հսկայական ներդրումը:«Հայկական ակնաբուժական նախագծի հետ համագործակցությունը ոչ միայն բարի ավանդույթ է, այլև խիստ անհրաժեշտություն: Ուզում եմ անձամբ շնորհակալություն հայտնել ձեր կողմից կատարված աշխատանքի համար»,- ողջունելով հյուրերին նշեց նախարարը:

 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին  համագործակցության հեռանկարներն ու առաջիկա ծրագրերը:Ռոջեր Օհանեսյանը, անդրադառնալով օրերս Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի նորակառույց շենքում հանդիսավորությամբ բացված «Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնին», շեշտեց, որ այն արտերկրի մասնագետների շրջանում մեծ հետաքրքրություն է առաջացրել:

 

Օհանեսյանը փաստեց, որ նորաբաց կենտրոնը եզակի է մեջ ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում: Բարձրորակ վերապատրաստում անցած հայ վիրաբույժների և ԱՄՆ բժիշկների շարունակական համագործակցության շնորհիվ բժշկական այս կառույցի աշխատանքը միտված է կուրության կանխարգելման նպատակով բուժման և ծառայությունների մատուցման գերազանցության ապահովմանը: Տեղեկացնելով, որ բացման հաջորդ օրը կենտրոնում կատարվել է ռուս երեխայի վիրահատություն, արդեն իսկ վստահություն է ներշնչում, որ առաջիկայում կենտրոնը գրավիչ  կլինի միջին ասիական, եվրոպական երկրների հիվանդների համար:  

 

ՀՀ ԱՆ. Ակնաբուժության ոլորտում համագործակցությունը կընդլայնվի«Մենք ցանկանում ենք ընդլայնել, հզորացնել ակնաբուժական ծառայությունը մարզերում`  հիմնելով նոր բաժանմունքներ»,- նշեց ՀԱՆ հիմնադիր-նախագահը` հավելելով, որ իրենք պատրաստ են ապահովելու ակնաբուժական մարզային ծառայությունների նյութատեխնիկական հագեցվածությունը, կադրերի վերապատրաստումը, իսկ նախարարությունը կաջակցի դրանց տարածքի տրամադրման գործում: Օհանեսյանը նշեց, որ արտերկրի մասնագետների հետ համագործակցության շնորհիվ մարզային բուժաշխատողները հնարավորություն կունենան լայնորեն օգտվել հեռակապի հնարավորություններից` խորհրդակցելով և անգամ բարդ վիրահատություններն իրականացնելով առցանց: Ակնաբույժը հայտնեց, որ նման համագործակցություն է առաջարկվում նաև մանկաբույժների համար, ինչին մեծապես նպաստել է Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի տեսողության կենտրոնի տնօրեն Թոմաս Լին:

 

Արմեն Մուրադյանը ողջունեց առաջարկը և հավաստիացրեց, որ մարզերի համաչափ զարգացումը ոչ միայն ՀՀ առողջապահության նախարարության, այլև երկրի ղեկավարի անմիջական ուշադրության կենտրոնում է:

 

Նա նշեց, որ նախարարությունը կարևորում է մարզային մասնագետների վերապատրաստումը, ինչի ուղղությամբ նույնպես լայնածավալ  աշխատանքներ են կատարվում: Նախարարն ընդգծեց, որ կարևոր է, որպեսզի արտերկրի առաջատար բժշկական կենտրոններում վերապատրաստում անցնելուց հետո հայ մասնագետները վերադառնան Հայաստան` մասնագիտական գործունեությունը հայրենիքում շարունակելու համար:

 

Իջևանում կառուցվող ակնաբուժական կլինիկան, որի բացման ժամկետը նախանշված է 2015թ. գարնանը, ակնաբուժական որակյալ ծառայությունները մարզերի բնակչությանն ավելի հասանելի դարձնելուն միտված առաջին քայլն է: Ծրագրի շնորհիվ մարզի բնակիչներն այլևս ստիպված չեն լինի մեկնել Երևան ակնային խնդիրների կամ վիրահատության համար կամ սպասել մինչև շարժական ակնաբուժական հիվանդանոցն այցելի իրենց քաղաք:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
Լուսանկարը. moh.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ