ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Հայաստանում պետք է ներդրվի «Անվտանգ վիրաբուժություն» ծրագիրը. Այրազատ Կազարյան
Օրերս Ամերիկյան համալսարանում՝ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի բժշկական ծրագրերի ղեկավար Գեւորգ Յաղջյանի նախաեռնությամբ, դասախոսությամբ հանդես եկավ նորվեգաբնակ հայ բժիշկ Այրազատ Կազարյանը:
2001 թվականին Այրազատ Կազարյանն ավարտել է Ի․ Մ․ Սեչենովի անվան Մոսկայի բժշկական ակադեմիան (Մոսկվա, Ռուսաստան), այնուհետև 2001-2007թթ. աշխատել է նույն ակադեմիայի երկրորդ վիրահատական բաժնում: 2003թ. բժիշկ Կազարյանը ստանում է դոկտորի աստիճան «Լյարդի ախտաբանությամբ տառապող հիվանդների բուժման նոր, մինիմալ վնասակար մեթոդներ․ լապարոսկոպիայի և էքստրակորպորալ բարձր ինտենսիվության վրա կենտրոնացված ուլտրաձայն» թեզի շնորհիվ: 2007 թվականին բժիշկ Կազարյանը Ռիքսհոսպիտալեթի Օսլոյի համալսարանական հոսպիտալում (Օսլո, Նորվեգիա) միանում է պրոֆեսսոր Բյորն Էդվինի խմբին: 2014 թվականից աշխատում է Նորվեգիայի Կիրկենես քաղաքի հիվանդանոցի վիրաբուժության բաժանմունքում:
Ս/թ սեպտեմբերի 2-ին Այրազատ Կազարյանը Օսլոյում պարգեւատրվեց Նորվեգիայի թագավոր Հարալդ Հինգերորդի ոսկե մեդալով` բժշկական հետազոտություններում մեծ ներդրում ունենալու համար:
Ամերիկյան համալսարանում իր դասախոսության թեմայի շուրջ զրուցեցինք բժիշկ Կազարյանի հետ:
– Բժիշկ Կազարյան, ներկայացրեք, խնդրեմ, Ձեր զեկույցի թեման:
– Մինիմալ ինվազիվ վիրաբուժությունում կատարած իմ գիտական աշխատանքի համար եմ ստացել մրցանակ, որը, բացի հպարտությունից, նաև պատասխանատվություն է առաջացնում:
Այսօրվա զեկույցս նվիրված է ապահով վիրաբուժությանը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը երկար տարիներ է, ինչ մշակել է անվտանգ վիրահատության ուղեցույց, որն օգնում է խուսափել վիրահատական շատ բարդություններից և թյուրիմացություններից: Ըստ ուղեցույցի` վիրաբույժը, անեսթեզիոլոգը և բուժքույրերը մինչ վիրահատությունը պետք է կանխարգելիչ ստուգում կատարեն պացիենտի ընդհանուր առողջական վիճակի, առանձնահատկությունների և տեխնիկական այլ մանրամասների շուրջ: Ըստ հիվանդի օրգանիզմի պետք է ընտրվի, թե ինչպիսի անեսթեզիա իրականացնել վիրահատական ամողջ գործընթացի ժամանակ: Որոշմանը պետք է մասնակցի վիրահատական անձնակազմը: Ծիծաղելի է թվում, բայց անգամ այսօր մենք ապահովագրված չենք թյուր վիրահատությունից, երբ մի ոտքի փոխարեն կարող են վիրահետել մյուսը կամ, առհասարակ, սխալ օրգան վիրահատել:
– Անվտանգ վիրաբույժությունը ներառում է միայն նախավիրահատակա՞ն գործողություններ:
– Բնավ՝ ո՛չ: Վիրահատությունից հետո ևս շատ բարդություններ կարող են առաջանալ անփութության հետևանքով: Օրինակ, հնարավոր է ինչ-որ գործիք մոռանալ պացիենտի մարմնում կամ, ասենք, մոռանալ հեռացված ուռուցքը հիստոլոգիական հետազոտության ուղարկել: Հետվիրահատական բարդությունները ևս ճակատագրական են, պետք է հետևողական լինել ամբողջ գործընթացին, աշխատել թիմով և լրացնել միմյանց՝ անհրաժեշտության դեպքում:
– Ինչքանո՞վ է իրատեսական այդ ուղեցույցների ներդրումը հայաստանյան առողջապահական համակարգ:
– 2012թ. Անվտանգ վիրաբուժության ուղեցույցը պաշտոնապես հաստատվել է Նորվեգիայի առողջապահական համակարգում: Ուղեցույցին հետևելը պարտադիր է, իսկ այն շրջանցողները պատասխանատվություն են կրում օրենքի առաջ: Հայ վիրաբույժները հետաքրքրված են ծրագրով, սակայն այն ուժ կստանա միայն Առողջապահության նախարարության հաստատումով: Առանձին մասնագետներ կարող են հետևել ուղեցույցին, բայց դա դեռ արդյունք չի ապահովում: Անվտանգ վիրահատության ուղեցույցը պետք է պարտադիր լինի յուրաքանչյուր հիվանդանոցում, վիրահատական յուրաքանչյուր թիմի համար:
Ի դեպ, Այրազատ Կազարյանը հրավիրվել է՝ մասնակցելու 2015 թվականի հուլիսի 2-4-ը Հայաստանում կայանալիք Հայ բժիշկների միջազգային 4-րդ համագումարին
24.09.2014
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
14.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Հղիություն. 9-րդ ամիս
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Շաքարային դիաբետի բուժման ժամանակակից մոտեցումները
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հղիություն. 8-րդ ամիս
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Ցերվիցիտի (էնդոցերվիցիտի) կլնիկաձևաբանական բնութագիրը (գրական ակնարկ)















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ








