Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ԼՂՀ. Անցկացվել է ԼՂՀ առողջապահության նախարարին կից կոլգիայի հերթական նիստը

ԼՂՀ. Անցկացվել է ԼՂՀ առողջապահության նախարարին կից կոլգիայի հերթական նիստը

Օրակարգում. ԼՂՀ-ում շտապ օգնության ծառայության ներկա իրավիճակի վերլուծությունը, առկա հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները, ԼՂՀ-ում հակապալարախտային ծառայության ներկա իրավիճակի վերլուծությունը, առկա հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները:

 

ԼՂՀ առողջապահության նախարարությունում հրավիրված կոլեգիայի նիստի մասնակիցներին ողջունել է Հարություն Քուշկյանը: Նա նշել է, որ այս տարվա երկրորդ կոլեգիայի նիստում քննարկվող հիմնական հարցերը առողջապահության համակարգի կարևորագույն խնդիրներից են և միայն համակարգված փոփոխություններ ու միջոցառումներ իրականացնելու միջոցով է հնարավոր բարելավել բժշկական ծառայությունների որակը:


ԼՂՀ-ում շտապօգնության ծառայության ներկա իրավիճակի վերլուծությունը, առկա հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները ներկայացրել է ԼՂՀ առողջապահության նախարարության Շտապ բժշկական օգնության կայանի գործադիր տնօրեն Իրինա Մարտիրոսյանը:


Ստեփանակերտի Շտապ բժշկական օգնության կայանը վերանորոգվել է, մեքենաները ապահովել են GPRS համակարգով, պատվիրվել է նոր համազգեստ, հաստատվել են անհետաձգելի բուժօգնության ուղեցույցները և դեղերի ցանկը, մեքենաների պարկերը համալրվել են նոր մեքենաներով: Շտապ օգնության ծառայությունը կհամալրվի երիտասարդ, որակյալ և ֆիզիկապես ուժեղ մասնագետներով, որոնք կաշխատեն ռեանիմացիոն և կարդիոբրիգադներում: Շտապ բժշկական օգնության կայանի և մայր հիվանդանոցների հետ աշխատանքները ավելի կպարզեցվեն և կհստակեցվեն:


ԼՂՀ-ում հակապալարախտային ծառայության ներկա իրավիճակի վերլուծությունը, առկա հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները ներկայացրել է ԼՂՀ առողջապահության նախարարության Հակապալարախտային դիսպանսերի գործադիր տնօրեն Կարինե Անդրյանը:


Հակապալարախտային ծառայության աշխատանքներում ԼՂՀ առողջապահության նախարար Քուշկյանը կարևորել է ԴՕՏՍ ծրագիրը և շեշտել, որ անհրաժեշտ է խստագույնս հետևողական լինել ծրագրի իրականացման աշխատանքներում:

 

Անհրաժեշտություն է նաև հակապալարախտային դիսպանսերի շենքի վերանորոգումը կամ նոր համապատասխան շենք տեղափոխումը կամ կառուցումը: Հարություն Քուշկյանը նշել է, որ այս հարցը նաև երկրի նախագահի ուշադրության կենտրոնում է և այն իրականացնելու համար կարվի հնարավորը:

 

Նախարարը հավելել է, որ հակապալարախտային ծառայության որակը բաելավելու համար կիրականացվեն անհրաժեշտ բոլոր միջոցառումները, ընդհուպ կքննարկվեն սննդի հետ կապված հարցերը` քանի որ հիվանդների բուժման կարևոր մաս է կազմում նաև սնունդը:


Ամփոփելով կոլեգիայի նիստը նախարարը փաստել է, որ վերջին ամիսների ընթացքում վերոնշյալ հիմնախնդիրների լուծման ուղղությամբ կատարվել են բազմաթիվ աշխատանքներ, միաժամանակ նշել է, որ դեռևս կան շատ անելիքներ ոչ միայն շտապ օգնության և հակատուբերկուլյոզային, այլև այլ ծառայություններում:


Առաջարկվել է նախարարին կից կոլգիայի առաջիկա նիստերից մեկում քննարկել նաև ինֆեկցիոն ծառայության ներկա իրավիճակի վերլուծությունը, առկա հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները:

Սկզբնաղբյուր. ԼՂՀ. Առողջապահության նախարարություն
Լուսանկարը. moh.nkr.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ