Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ.ԱՆ «Շտապ օգնություն» ծառայությունը կատարելագործվում է

ՀՀ.ԱՆ  «Շտապ օգնություն» ծառայությունը կատարելագործվում է

Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործարկվում է շտապ օգնության տեղեկատվական վերլուծական համակարգը (ՇՕՏՎ), որը հնարավորություն է տվել ստեղծել էլեկտրոնային կանչի թերթիկներ և բոլոր կանչերը ավտոմատ գրանցել համակարգում:

 

Համակարգում ամրագրվում են բոլոր կանչերի ընդունման, սպասարկման, հոսպիտալացման ժամերը: Համակարգը միաժամանակ հնարավորություն է տալիս ստանալու տարաբնույթ հաշվետվություններ` յուրաքանչյուր հիվանդի հետ կապված հիվանդությունների նոզոլոգիաների, ախտորոշումների, օգտագործված դեղորայքի, իրականացրած միջամտությունների վերաբերյալ: Մեքենաներում տեղադրված պլանշետների միջոցով բիրգադները կարողանում են ստանալ կանչի թերթիկի էլեկտրոնային տարբերակը և անհրաժեշտության դեպքում դիտել նաև հիվանդի բժշկական անցյալը: Այսինքն համակարգի միջոցով կանչն ընդունելուց մինչև հոսպիտալացում, բրիգադների աշխատանքն ավելի վերահսկելի է դառնում` նպաստելով ծառայության որակի բարձրացմանը:

 

Այս և մի շարք այլ բարեփոխումներ իրականացվում են ՀՀ առողջապահության նախարարության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Աջակցություն շտապ օգնության ծառայություններին» դրամաշնորհային ծրագրի շրջանակում։ Այս նույն ծրագրով մշակվել է 2015-2018թթ. ՀՀ շտապ օգնության ծառայության զարգացման ռազմավարության նախագիծը: Եթե այսօր ծառայության որակի բարձրացումը նկատելի է միայն հանրապետության խոշոր քաղաքային համայնքներում, ապա առաջիկայում այն նկատելի կլինի նաև գյուղական համայնքներում:

 

Ծրագրի շրջանակում մշակվել են մի շարք իրավական ակտերի և փաստաթղթերի նախագծեր, որոնց միջոցով շտապ օգնության դիմող կանչերը տարանջատվել են շտապ և ոչ շտապ կանչերի։ Շտապ կանչերն էլ իրենց հերթին դասակարգելով ըստ դասերի։ Յուրաքնչյուր դասի համար սահմանվել են արձագանքման ժամկետներ` պայմանավորված կանչի հրատապությամբ: 

 

Միաժամանակ պատրաստվել են հանրային իրազեկման նյութեր, որոնց միջոցով հանրությունը կտեղեկացվի, թե որ դեպքերում պետք է դիմել շտապ օգնության ծառայությանը, դիմելու դեպքում կարգավարի որ հարցերին պետք է պատասխանել և այլն:

 

Ծրագրի շրջանակներում մշակվել և գործում է www.1-03.am կայքը, որտեղ ծառայության վերաբերյալ ներկայացված են ամբողջական տվյալներ: Գործում է նաև առցանց համակարգ, որտեղ քաղաքացին հնարավորություն ունի առողջության հետ կապված իրեն անհանգստացնող հարցն ուղղել համապատասխան որակավորում ունեցող բժիշկ մասնագետին և առցանց ստանալ պատասխան:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
Լուսանկարը. granipozitiva.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ