Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ԱՆ նոր ծրագիրը թույլ կտա նվազեցնել թոքաբորբով, մենինգիտով և այլ շնչառական վարակներով պայմանավորված մանկական մահացությունների թիվը

ԱՆ նոր ծրագիրը թույլ կտա նվազեցնել թոքաբորբով, մենինգիտով և այլ շնչառական վարակներով պայմանավորված մանկական մահացությունների թիվը

Նոր պատվաստանյութերի միջոցով հիվանդությունների տարածվածությունը վերահսկելու նպատակով սույն թվականի սեպտեմբերի 15-ից Հայաստանի պատվաստումների պլանային օրացույցը համալրվելու է նոր` պնևմակոկային վարակների դեմ պատվաստումներով:

 

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Իմունականխարգելման ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը: Պնևմակոկային հիվանդություններից Հայաստանում մեծ տարածում ունեն թոքաբորբն ու մենինգիտը (ուղեղի թաղանթի բորբոքում): Թոքաբորբն ու շնչառական այլ հիվանդություններն աշխարհում տարեկան ավելի քան 2մլն երեխայի մահվան պատճառ են դառնում: Երեխաների կյանքի առաջին տարվա ընթացքում մահվան դեպքերի գերազանց մեծամասնության պատճառը հենց մանրէային թոքաբորբն է: Իսկ ԱՀԿ տվյալներով աշխարհում տարեկան գրանցվում է մոտ 1մլն պնևմակոկային մենինգիտի դեպք, որից 200.000-ն ավարտվում են անբարեհաջող ելքով:


Պնևմակոկային վարակների փոխանցման ուղին օդակաթիլայինն է: Հիվանդացության պիկը գրանցվում է աշուն-ձմեռ ժամանակաշրջանում: «Հայաստանի Հանրապետության համար պնևմակոկային վարակով պայմանավորված մահերի հաշվարկային ցուցանիշը մինչև 5 տարեկան 100.000 երեխայի համար կազմում է 10-ից մինչև 100, այսինքն` մոտ 200000, մինչև 5 տարեկան երեխաների շրջանում պնևմակոկային վարակի պատճառով Հայաստանում կարող են արձանագրվել տարեկան առնվազն 20-200 մահվան դեպք »,- ասաց Գայանե Սահակյանը:


Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում նոր ներդրված բոլոր պատվաստումների արդյունքում դիվել են շոշափելի արդյունքներ: Հնգվալենտ պատվաստումների շնորհիվ զգալիորեն նվազել են մենինգիտները, ռոտավիրուսային պատվաստումների արդյունքում` ռոտավիրուսային վարակները և այլն: «Միջմկանային պատվաստման եղանակով կպատվաստվեն մինչև 1.5 տարեկան երեխաները: Հայաստանի պոլիկլինիկաներում և կլինիկաներում կիրառվում են բելգիական արտադրության պատվաստանյութեր: Պետք չէ հավատալ մասնավոր կլինիկաների բուժաշխատողների այն խոսքին, թե պոլիկլինիկաներում հնդկական արտադրության պատվաստանյութեր են: Մեր երկրում միայն եվրոպական արտադրության պատվաստանյութեր են կիրառվում»,- ասաց բանախոսը:


Ըստ Իմունականխարգելման ծրագրի ղեկավարի` այս ծրագրի ներդրումով ակնկալվում է պնևմակոկային վարակով պայմանավորված մանկական մահացության կայուն նվազում:

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ