Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Ինչ են ցույց տվել հետազոտությունների արդյունքներն Արցախում. բացահայտում են «Էրեբունի» ԲԿ մասնագետները. artsakhpress.am

Ինչ են ցույց տվել հետազոտությունների արդյունքներն Արցախում. բացահայտում են «Էրեբունի» ԲԿ մասնագետները. artsakhpress.am

Այսօր Հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկական բաժանմունքում ԼՂՀ առողջապահության նախարարության «Բաց դռների օր» ծրագրի շրջանակներում հիվանդների ընդունելություն և խորհրդատվություն են անցկացրել Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի ալերգոլոգիական ծառայության ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Քրիստինե Ջամալյանը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի մաշկավեներոլոգիական ծառայության ղեկավար Վաչագան Աթոյանը:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում մաշկավեներոլոգ Վ. Աթոյանը տեղեկացրեց, որ այսօր զննել են մաշկային հիվանդություններ ունեցող 50 հիվանդի, որոնցից մի մասի մոտ հիվանդությունն առաջնային բնույթ է կրում, իսկ մյուս  մասի մոտ՝ խրոնիկական։

«Բոլորին ստուգել և բուժումներ ենք նշանակել, մեծամասամբ ամբուլատոր»,- մանրամասնեց մաշկավեներոլոգը՝ կարևորելով նաև այցի շրջանակներում տեղի մասնագետների հետ առաջավոր փորձի փոխանակումն ու արդյունավետ համագործակցությունը։

Ալերգոլոգ Քրիստինե Ջամալյանը նշեց, որ իր կողմից հետազոտված շուրջ 50 հիվանդերի թվում մեծամասամբ 2-12 տարեկան երեխաներ են եղել, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ Արցախում ալերգիկ հիվանդությունները երիտասարդացել են։ Հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ շատ տարածված են մաշկային բնույթի ալերգիաները, վերին շնչուղիների ալերգիկ հիվանդությունները, որոնք հիմնականում խրոնիկ բնույթ են կրում։

«Չնայած այստեղ առողջ ապրելակերպի համար առկա բարենպաստ պայմաններին, այնուամենայնիվ, տեղի օդի խոնավության աստիճանը նույնպես կարևոր գործոն է ալերգիկ հիվանդությունների առաջացման համար»,- ասաց Ք. Ջամալյանը՝ հավելելով, որ այդ հիվանդությունների առաջացմանը նպաստում է նաև նյարդային համակարգի ոչ բարվոք վիճակը։

Բուժզննման շրջանակներում կատարվել են նաև հիվանդների ախտորոշիչ, լաբորատոր և գործիքային հետազոտություններ և սպեցիֆիկ ալերգենների ախտորոշում, որոնց արդյունքում ցուցումներ են տրվել հիվանդներին, նշանակվել համապատասխան բուժումներ։

Նշենք նաև, որ վերոնշյալ մասնագետների կողմից հիվանդների բուժզննում և խորհրդատվություն կանցկացվի նաև վաղը։ Անցկկացվեն  նաև սեմինար պարապմունքներ, քննարկումներ  ԼՂՀ առողջապահության նախարարության համապատասխան մասնագետների հետ:

Սկզբնաղբյուր. artsakhpress.am
Լուսանկարը. artsakhpress.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ