Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ ԱՆ. «Ձեր աշխատանքը պետք է բարձրացնի վստահությունը համակարգի հանդեպ»

ՀՀ ԱՆ. «Ձեր աշխատանքը պետք է բարձրացնի վստահությունը համակարգի հանդեպ»

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի Առողջապահական պետական տեսչության աշխատանքը պետք է բարձրացնի  հանրության վստահությունը համակարգի հանդեպ: Տեսչության ստորաբաժանումների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում  այս շեշտադրումը կատարեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

«Գործառույթների լիարժեք կատարման շնորհիվ  կձևավորվի տեսչության բարձր հեղինակությունը որպես անհրաժեշտ,  բնակչության առողջապահական և աշխատանքային իրավունքները պաշտպանող կառույց»,-ընդգծեց Արմեն Մուրադյանը, ում համոզմամբ` տեսչության արդյունավետ աշխատանքի շնորհիվ քաղաքացին վստահ կլինի, որ  կպաշտպանվեն աշխատանքային իր իրավունքները:

«Առաջին հերթին պետք է բացառվեն տեսչության աշխատակիցների կողմից այլ գերատեսչությունների կամ կառույցների հետ  ընկերային կամ բարեկամական հարաբերությունները: Բոլորը պետք է  գիտակցեն, որ այդ գիծը չի կարելի հատել»,- ասաց ՀՀ առողջապահության նախարարը` ավելացնելով, որ անաչառ և բաց աշխատաոճը կբարձրացնի  նախարարության հեղինակությունը:

Նրա գնահատմամբ`  այս  կառույցի և հանրության միջև  վստահությունը պետք է  դրված լինի ամուր հիմքերի վրա:

Անդրադառնալով օրեր առաջ քաղաքացու կողմից «Դիալաբ», «Պրոմ-տեստ» և «Վիոլա» լաբորատորիաներում նույն օրն արված  արյան հետազոտման երեք  ցուցանիշների արդյունքներն իրարից տարբեր լինելու խնդրին`  Արմեն Մուրադյանը տեսչության պետի տեղակալ Գոհար Փանաջյանին հանձնարարեց, հաշվի առնելով օգոստոսի 24-ին քաղաքացու կողմից ներկայացված վարչական վարույթի մասին դիմումը, իրականացնել խնդրի համապարփակ ուսումնասիրություն:

Արմեն Մուրադյանը նշեց, որ նախարարության կողմից պետք է մշակվեն  ինչպես լաբորատոր, այնպես էլ` ռադիոլոգիական ախտորոշումների   չափորոշիչներ, ինչը հնարավորինս կբացառի վերոնշյալ իրավիճակների առաջացումը, ինչպես նաև հնարավորություն կտա  տեսչական  պատշաճ վերահսկողություն իրականացնել:

Նախարարը տեսչության պետ Արտակ Սահակյանի ուղեկցությամբ այցելեց  ինչպես ԱՊՏ կենտրոնական ապարատի գրասենյակ, այնպես էլ` Երևանի քաղաքային կենտրոն,  ինչպես նաև նախկինում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործած Աշխատանքի տեսչության շենքի  տարածք:

ՀՀ առողջապահական պետական տեսչությունն ունի նյութատեխնիկական պայմանների բարելավման խիստ կարիք, ինչի ուղղությամբ նախարարությունը  քայլեր է  ձեռնարկում: 

Հիշեցնենք, որ 2013 թվականի հուլիսի 25-ին ՀՀ կառավարության որոշմամբ առողջապահության նախարարության Հիգիենիկ և հակահամաճարակային պետական տեսչությունը միավորվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի պետական տեսչության հետ։ Նոր կառույցի`  ՀՀ ԱՆ առողջապահական պետական տեսչության կառավարումն իրականացվում է կառավարման խորհրդի կողմից։

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
Լուսանկարը. moh.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ