ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հիվանդաբուժության փոխարեն` առողջության պահպանում
Յուրաքանչյուր երկրի նպատակն է առողջ պահել բնակչությանը և ոչ թե հիվանդ բուժել: Այս գաղափարախոսությունն է դրված առողջության պահպանման առաջնային օղակի զարգացման հիմքում:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մայրաքաղաքի պոլիկլինիկաների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում նշեց, որ ֆինանսական հաշվարկները վկայում եմ, որ առողջության պահպանման առաջնային օղակի զարգացման այս մոդելը պետության համար տնտեսապես առավել ձեռնտու է: «Առողջապահական տեսանկյունից` առաջնային օղակի զարգացման արդյունքում առաջիկա երկու-երեք տարիների ընթացքում դիմելիության միջոցով կտրուկ կբարձրանա հիվանդացությունը, կնվազի մահացությունը»,- շեշտեց Արմեն Մուրադյանը: Նա հիշեցրեց, որ սրտանոթային հիվանդությունները մեր երկրում լայն տարածում ունեն և մահացության ընդհանուր կառուցվածքում կազմում են 48 տոկոս։ Տոկոսային հարաբերությամբ հաջորդում են ուռուցքային հիվանդությունները (20 տոկոս) և շաքարային դիաբետը (5 տոկոս): Առողջության պահպանման առաջնային օղակի զարգացմանը, հանրային առողջության պահպանմանն են ուղղված նաև առաջիկայում հանրապետությունում մեկնարկող լայնածավալ սքրինինգային ծրագրերը:
«Առողջապահության ազգային ինստիտուտի առջև հստակ խնդիրներ են դրված, այդ թվում` բնակչությանն առողջ պահելու ազգային ծրագիրը, որի անկյունաքարը առաջնային բուժօղակի հզորացումն է»,- ասաց նախարարը` ընդգծելով, որ տարեկան մեկ անգամ յուրաքանչյուր բնակչի մոտ պոլիկլնիկայում զննում անցնելը պետք է լինի պարտադիր պայման: Նա տեղեկացրեց, որ ՀՀ առողջապահության նախարարությունը դիմել է Համաշխարհային բանկին` պոլիկլինիկաների (2017-2018թթ.) արդիականացման խնդրով, հաշվի առնելով բնակչությանն առողջ պահելու գործառույթի առաջնահերթությունը: Միջազգային դոնոր կազմակերպությունների հետ համագործակցությունը հնարավորություն կընձեռի հավելյալ ֆինանսական ռեսուսրսներ ուղղել դեպի առողջության պահպանման առաջնային օղակ:
«Կանխարգելիչ այցը նույնպես պարտադիր մաս է լինելու։ Այդ նոր չափորոշչի հաստատումով շարունակական կապ կապահովվի բնակչության հետ»,- նկատեց Արմեն Մուրադյանը: Նրա խոսքով` ոլորտում միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ներդրումը նույնպես կնպաստի առողջության առաջնային օղակի զարգացմանը: Առողջապահության համակարգի գլխավոր պատասխանատուն կարևորեց հանրության իրազեկվածության մակարդակի բարձրացման, ինչպես նաև բուժանձնակազմի պատրաստակամ, արհեստավարժ և սիրալիր լինելու հարցը: Արմեն Մուրադյանը հավաստիացրեց, որ նախարարությունը շահագրգռված է, որպեսզի առաջնային բուժօղակում անցկացվող մշտադիտարկումները լինեն օբյեկտիվ, իսկ արձանագրված թերությունները ստանան շուտափույտ լուծում: Հանդիպման ընթացքում Երևանի պոլիկլինիկաների ղեկավարներն իրենց մտահոգող հարցերը ներկայացրին նախարարին: Անդրադարձ կատարվեց նաև պոլիկլինիկաներին հատկացվող ֆինանսական ռեսուրսների ճիշտ բաշխմանը, անվճար տրամադրվող դեղորայքի դուրս գրմանը, զորակոչիկների պատվաստմանը վերաբերող և այլ հարցերին: Արմեն Մուրադյանը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին անմիջական հարցադրումների համար` հավելելով, որ նախարարության աշխատակազմի ներկայացուցիչների, ինչպես և իր այցերը բժշկական կազմակերպություններ շարունակական են լինելու:
29.08.2014
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
26.07.2024
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
21.06.2024
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
13.02.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







