ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀԱՆ. Քննարկվեցին Առողջապահության ազգային ինստիտուտի զարգացման ծրագրերը
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում հանդիպեց կառույցի ստորաբաժանումների ղեկավարների հետ, ովքեր նախարարին ներկայացրին ինստիտուտում իրականացվող ընթացիկ աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը:
Օգոստոսի 27-ին Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Ալեքսանդր Բազարչյանը սեղմ ժամկետում կմշակի այն առաջնահերթ ծրագրային մոտեցումները, ուղիները, որոնք միտված կլինեն կառույցի դինամիկ զարգացմանը:
«Ազգային ինստիտուտը` կորցնելով կրթական բաղադրիչը, կարծես, մնացել է առանց իր հիմնական գործառույթի։ Մինչդեռ այն կոչված էր լինելու վերլուծական կենտրոն` առողջապահության ոլորտի «ուղեղը»: Ինստիտուտի նոր գործառույթների մշակումը ներկա փուլում հանձնարարվել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին»,-նշեց նախարարը` ավելացնելով, որ պետք է հաշվի առնել նախանշվող ծրագրերի ռիսկերը, հստակեցնել առաջնահերթությունները:
Արմեն Մուրադյանը կարևորեց նաև բժշկական հաստատությունների և մասնագետների որակավորման բնութագրերի մշակման գործընթացի անհրաժեշտությունը:
«Բոլոր ծրագրերի իրականացման հիմքում լինելու է ոչ թե հիվանդաբուժության, այլ բնակչությանն առողջ պահելու գաղափարը»,- ընդգծեց առողջապահության ոլորտի գլխավոր կազմակերպիչը` ավելացնելով, որ առողջ ապրելակերպի, առողջության պահպանման առաջնային օղակի, համակարգի այլ ոլորտների զարգացմանն ուղղված բոլոր ծրագրերը շարունակական են լինելու:
Նախարարն առաջարկեց գործարար միջավայրի հետ սերտ համագործակցության միջոցով ֆինանսավորման այլընտրանքային աղբյուրներ փնտրել, ինչը թույլ կտա բերելավել կառույցի շենքային պայմանները։ Առողջապահության ազգային ինստիտուտի համար դա օրակարգային խնդիր է:
Առաջիկայում ֆինանսական միջոցների առկայության դեպքում ծրագրվում է վերանորոգել ինստիտուտի երկու` մեծ և փոքր դահլիճները, որոնք նախատեսված են գիտաժողովների, մամուլի ասուլիսների, այլ ձևաչափերով հանրային միջոցառումների իրականացման համար:
Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Բազարչյանը շնորհակալություն հայտնեց նախարարին վստահության համար` հավաստիացնելով, որ նախանշված բոլոր ծրագրերը համատեղ ուժերով կյանքի կկոչվեն` կմշակվի ինստիտուտի առաջիկա հինգ տարիների զարգացման հայեցակարգը:
Նրան հանձնարարվեց մեկամսյա ժամկետում ներկայացնել նաև կադրերի հաստիքացուցակ:
Ազգային ինստիտուտում նախարարն այցելեց նաև գրադարան, շրջեց հարկերով, ծանոթացավ կառույցի նյութատեխնիկական և գույքային պայմաններին:
Արմեն Մուրադյանը օգոստոսի կեսին ևս մեկ աշխատանքային այց էր կատարել Առողջապահության ազգային ինստիտուտ, որի շրջանակում նրան էին ներկայացվել ՀՀ ԱՆ ԱԱԻ Տեղեկատվական վերլուծական կենտրոնի գործունեությունը, Առողջապահական համակարգի գնահատման, ինչպես նաև Ազգային հաշիվների վերջին տարիներին ստեղծված զեկույցները։
28.08.2014
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
26.07.2024
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
21.06.2024
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
13.02.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







