Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Հստակեցվում են մարզային առողջապահական համակարգի զարգացման հեռանկարները

ՀՀ ԱՆ. Հստակեցվում են մարզային առողջապահական համակարգի զարգացման հեռանկարները

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ այսօր կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցություն մարզպետարանների առողջապահության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ:

 

Նախ ներկայացվեց նախորդ խորհդակցության ժամանակ տրված` մարզերի առողջապահական համակարգի զարգացմանը միտված հանձնարարականների կատարման ընթացքը։ Խոսքը վերաբերում էր թե՛ մարզային բժշկական հաստատությունների (առողջության պահպանման առաջնային օղակի և հիվանդանոցների) քարտեզագրմանն ու այդ ճանապարհով առկա խնդիրների գույքագրմանը, թե՛ մարզերի բուժհաստատություններում պահանջվող մասնագետներով ապահովմանը։ Նպատակահարմար գտնվեց մարզերից ստացված տեղեկատվությունները լրամշակման և նույնականացման համար ևս մեկ շաբաթ տրամադրել։

 

Հանձնարարվեց վերլուծելով մարզային բուժհիմնարկների թիվը, յուրաքանչյուրի շենքային պայմանները, կադրային հագեցվածությունն ու անհրաժեշտ թվով նեղ մասնագետներով ապահովվածությունը` ստեղծել յուրաքանչյուր մարզի զարգացման հեռանկարները` ելնելով բնակչության թվաքանակից և հիվանդացության ցուցանիշներից։ «Կճշգրտենք, թե որ մարզում ի՞նչ խնդիրներ ունենք լուծելու` սկսած դեղատնային կրպակներից մինչև խոշոր բուժհիմնարկները, բժշկական ծառայությունների ապահովումն ու որակը։ Ամփոփ այդ անձնագիրը մարզերի ղեկավարների հետ կքննարկվի մարզային այցերի ընթացքում, համատեղ պատասխանատվություն կկրենք ու կհետևենք դրանց իրականացման ընթացքին»,-ասաց Արմեն Մուրադյանը` հանձնարարելով, որ այդ աշխատանքներին մասնակից դառնան նաև ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտը և Ծրագրերի իրականացման գրասենյակը։ 

 

Նշվեց, որ Երևանի բուժհաստատությունների գույքագրումը շատ ավելի ծավալուն կլինի և առանձին քննարկումներ կկազմակերպվեն։ 

 

Այնուհետև քննարկվեց մարզերում իմունականխարգելման ազգային ծրագրի իրականացման ընթացքը։ Նախարարը պահանջեց մեծ պատասխանատվությամբ կատարել բնակչությանն առողջ պահելու կարևոր այդ գործառույթը` նպատակ հետապնդելով հնարավորինս բարձրացնել ընդգրկվածությունը։

 

Քննարկվեցին նաև առողջության առաջնային պահպանման օղակի կառավարմանն առնչվող և այլ հարցեր։

Սկզբնաղբյուր. ՀՀ Առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ