Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Սննդային թունավորումների բռնկումներ 2014- ին չեն գրանցվել. Մարգարիտա Բաբայան

Սննդային թունավորումների բռնկումներ 2014- ին չեն գրանցվել. Մարգարիտա Բաբայան

Սննդային թունավորումների բռնկումներ 2012, 2013-ի համեմատ, 2014-ին չեն գրանցվել: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ ԱՆ առողջապահական պետական տեսչության հիգիենայի բաժնի պետ Մարգարիտա Բաբայանը: Ըստ նրա`այս տարի սննդային թունավորման եզակի դեպքեր են եղել: Հիմնական պատճառը՝ չեն պահպանվել հիգիենայի պայմանները:


Մ. Բաբայանի փոխանցմամբ`ազգաբնակչությունն ավելի գրագետ է դարձել, իրենց դերն ունեն նաեւ մասնագիտական խորհուրդները: 


2014թ., ըստ բանախոսի,  արձանագրվել է սննդային թունավորման բոտուլիզմի 4 դեպք` 6 տուժածով, առանց  մահվան ելքի: Իր իսկ խոսքով` 2013 թվականի նույն ժամանակահատվածում արձանագրվել է բոտուլիզմի 24 դեպք` 40 տուժածով,  3 մահվան ելքով:


«Այս տարի ավելացել են սնկերից թունավորման դեպքերը: Գրանցվել է 20 դեպք` 29 տուժածով: 2013 թվականին նույն ժամանակահատվածում ունեցել ենք 16 դեպք` 24 տուժածով»,- հայտնեց Մ. Բաբայանը`հավելելով, որ սնկից թունավորումներ ավելի շատ արձանագրվել են Լոռու մարզում:


«Անցյալ տարիներին դեպքեր են եղել, երբ արձանագրվել են կրեմային հրուշակեղենից թունավորման դեպքեր, որոնք պատրաստված են եղել տնային պայմաններում: Ունեցել ենք դեպքեր, երբ օգտագործել են աղցաններ, որոնք ճիշտ չեն պատրաստվել եւ ճիշտ չեն պահպանել կամ՝ հիգիենիկ պայմանները բավարար չեն եղել»,- տեղեկացրեց մասնագետը:


Սննդային թունավորումներից խուսափելու համար տիկին Բաբայանը խորհուրդ տվեց պահպանել սննդի անվտանգության կանոնները: «Պետք է լավ լվանալ սննդամթերքը եւ այն պարագաները, որոնք օգտագործվում են կերակուր պատրաստելիս»:


Խոսելով սննդի պահպանման անվտանգության կանոնների մասին, Մ. Բաբայանն ասաց, որ մսից պատրաստված կերակուրները պետք է պահպանել սառնարանում: «Ի դեպ, սննդամթերքը սառնարանում պետք է պահպանել փակ տարաների մեջ, հում եւ եփած սննդամթերքը` իրարից հեռու»:


Սննդային թունավորումների ժամանակ մասնագետը հետեւյալ նշանները մատնանշեց` սրտախառնոց, փսխում, փորլուծություն: Բոտուլիզմի դեպքում լինում է փորկապություն, գլխացավ, գլխապտույտ, մարմնի ջերմաստիճանի բարձրացում, ինչպես նաեւ երկտեսություն, ձայնի խռպոտություն եւ կոպերի անկում: Վերոնշյալ նշանների դեպքում  պետք է անմիջապես դիմել մասնագետի, չզբաղվել ինքնաբուժմամբ:


Մ. Բաբայանը զգուշացնում է. «Բոտուլիզմի տոքսինով պահածոն ձմռանը չի փոխում ո՛չ համը, ո՛չ հոտը, ո՛չ տեսքը»: Ուստի, հնարավորինս պետք է հրաժարվել սննդամթերքը պահածոյացնելու սովորույթից, այն կարելի է պահպանել սառեցված կամ չորացված եղանակով:

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ