Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ԼՂՀ. Ստեփանակերտի Շտապ օգնության կայանը վերազինվում է ժամանակակից բուժսարքավորումներով

ԼՂՀ. Ստեփանակերտի Շտապ օգնության կայանը վերազինվում է ժամանակակից բուժսարքավորումներով

ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը այցելել է հանրապետության առողջապահական մի շարք հիմնարկներ։ «Արցախպրես»-ի հաղորդմամբ, ինչպես տեղեկացնում է ԼՂՀ առողջապահության նախարարության կայքէջը, օրերս նախարարը եղել է Հանրապետական բժշկական կենտրոնում, որտեղ ծանոթացել է անգիոգրաֆիկ բաժանմունքի շինարարական աշխատանքների ընթացքին։

 Տեղում շինարարների հետ նա քննարկել է նորաստեղծ բաժանմունքի պայմանների՝ միջազգային չափորոշիչներին համապատասխանության հարցերը, հստակեցրել շինաշխատանքների վերջնաժամկետները, ինչպես նաև համապատասխան հանձնարարականներ տվել։           

Հանրապետական բժշկական կենտրոնում Հ. Քուշկյանը հանդիպել է բուժանձնակազմին, նրանց հետ քննարկել օրախնդիր հարցեր։ Նախարարը առանձնահատուկ ուշադրություն է դարձրել կենտրոնում բուժքույրական գործի կազմակերպմանը։ Փորձի փոխանակման նպատակով պարբերաբար Երևանի  «Էրեբունի» և  «Նաիրի» բժշկական կենտրոններից Ստեփանակերտ են այցելում նաև բուժքույրեր, ովքեր իրենց հարուստ փորձն ու գիտելիքներն են փոխանցում տեղի կրտսեր բուժանձնակազմին, նրանց հետ միասին շտկում առկա թերությունները։

Հ. Քուշկյանը հանձնարարել է բուժհիմնարկում խստորեն պահպանել էպիդռեժիմը, հիվանդների համար ապահովել լիարժեք խնամք։  

ԼՂՀ առողջապահության նախարարը  եղել է նաև Շտապ օգնության կայանում, հետևել շինարարական աշխատանքների ընթացքին։ Ի դեպ, Ստեփանակերտի Շտապ օգնության կայանը ներկայումս հիմնանորոգվում և վերազինվում է ժամանակակից բուժսարքավորումներով, արդիականացվում է կարգավարական կենտրոնը։

Սկզբնաղբյուր. artsakhpress.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ