Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Միաժամանակ երկու վիրահատություն` արդեն հնարավոր է. Մեսրոպ Շատախյան.

Միաժամանակ երկու վիրահատություն` արդեն հնարավոր է. Մեսրոպ Շատախյան.

Տարեկան մոտավորապես 40-50 պացիենտ Հայաստանում կարիք ունի միաժամանակ երկու վիրահատության՝ քնային զարկերակների եւ սրտի անոթների վրա: Սիրտ-անոթային վիրաբույժ Մեսրոպ Շատախյանի կարծիքով, Հայաստանում արդեն պատրաստ են սկսել նման վիրահատություններ իրականացնել:

Քնային զարկերակների հետ խնդիրներ ունեցող մարդիկ հաճախ միաժամանակ խնդիրներ են ունենում նաեւ այլ անոթների հետ, կամ տառապում են սրտի հիվանդություններով, օրինակ, սրտի իշեմիկ հիվանդությամբ: Երբ երկու խնդիրներն էլ շատ սուր են եւ վիրահատական միջամտության կարիք ունեն, երբեմն այդ երկու միջամտությունները հնարավոր է միաժամանակ իրականացնել՝ քնային զարկերակի եւ սրտի անոթների վրա: Օրինակ՝ երկու անոթներն էլ մաքրվում են արյան հոսքին խանգարող աթերոսկլերոտիկ վահանիկներից:

Այսպիսի վիրահատությունը շատ ավելի բարդ է համարվում, քան երկու առանձին վիրահատությունները: Սակայն, ինչպես ցույց է տալիս միջազգային փորձը, պացիենտի համար միաժամանակ միջամտության ժամանակ ընդհանուր ռիսկերն իրականում ավելի քիչ են, թեկուզ եւ այն պատճառով, որ նա ընդամենը մեկ անգամ է ենթարկվում ընդհանուր անզգայացման:

Ինչպես նշեց Մեսրոպ Շատախյանը, Հայաստանում արդեն պատրաստ են այդպիսի բարդ վիրահատություններ կատարել, եւ առաջինը կիրականացվի, երբ դիմի երկու ախտաբանություն ունեցող պացիենտ:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. med-practic.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ