Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Քննարկվեցին ԱՄՆ ՄԶԳ-ի հետ գործակցության արդյունքներն ու հեռանկարները

Քննարկվեցին ԱՄՆ ՄԶԳ-ի հետ գործակցության արդյունքներն ու հեռանկարները

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր ընդունեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան առաքելության տնօրեն տիկին Քարեն Հիլլիարդի ղեկավարած պատվիրակությանը։ 

 

Բարձր գնահատելով անցած 20 տարվա համագործակցության արդյունքները`  նախարարն ընդգծեց. «Կարծում եմ, որ համատեղ իրականացված բոլոր ծրագրերն իրենց արդյունավետությամբ շահեկանորեն տարբերվում են և կարևոր դերակատարություն են ունեցել։ Հույս ունեմ, որ առաջիկայում ևս կծավալենք ոչ պակաս արդյունավետ նոր ծրագրեր»:


Նախարարն առանձնացրեց հատկապես առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխումիներին, մոր և մանկան առողջությանը, վերարտադրողական առողջությանը, տուբերկուլոզի դեմ պայքարին ուղղված ծրագրերը:


Այնուհետև Արմեն Մուրադյանը ներկայացրեց հակակոռուպցիոն ծրագրի շուրջ նոր մոտեցումները` կարևորելով որակի վերահսկման հստակ չափորոշիչների ներդրումը։


«Հակակոռուպցիոն ծրագրին ԱՄՆ ՄԶԳ-ն անդրադարձել է, և կուզեի, որ այն շարունակական լիներ: Միաժամանակ, ցանկալի է բարձրացնել բնակչության իրազեկվածությունը թե՛ ֆինանսավորման աղբյուրների, թե  թվայնացված չափորոշիչների  պարագայում ակնկալվող որակի վերաբերյալ։ Այս ամենը ղեկավարելի և հաշվառելի կդառնա էլեկտրոնային համակարգի առկայության պայմաններում։ Համոզված եմ, դա կնպաստի շատ խնդիրների լուծմանը, այդ թվում` վստահության պակասի  հաղթահարմանը»,-ասաց Արմեն Մուրադյանը:


Նա տեղեկացրեց, որ այս ուղղությամբ նախարարությունը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ` կազմակերպելով շուրջօրյա գործող  «Զանգերի կենտրոն»` ակնկալելով գործընկերների համագործակցությունը։


«Կարծում եմ` իրազեկվածության բարձրացումն առաջին քայլն է լինելու հակակոռուպցիոն պայքարում»,-ընդգծեց նախարարը:


Քարեն Հիլլիարդը ևս, բարձր գնահատելով անցած տարիների համագործակցությունը, վստահություն հայտնեց, որ առաջիկայում այն առավել  արդյունավետ կդառնա և նոր թափ կառնի։ Նա նշեց, որ ավարտին է մոտենում շտապ բուժօգնության ծառայություններին աջակցման ծրագիրը։


Առողջապահության ոլորտին ուղղված ներկայիս համատեղ ծրագրերը երեք ուղղվածություն ունեն. մոր և մանկան առողջության բարելավում, այդ թվում` սնուցում, վերարտադրողական առողջություն և ընտանիքի պլանավորում, ինչպես նաև  ինֆեկցիոն հիվանդությունների, մասնավորապես` տուբերկուլոզի դեմ պայքար։ Այս ծրագրերը համառոտակի ներկայացրեց ԱՄՆ ՄԶԳ առողջապահության ծրագրի կառավարման մասնագետ` Աստղիկ Գրիգորյանը։


Քարեն Հիլլիարդը հավելեց, որ Հայաստանի Հանրապետության կառավարության հետ ստորագրված համաձայնագրերով  ԱՄՆ ՄԶԳ-ն բացի առողջապահական, սոցիալական ծրագրերից, իրականացնում է նաև ժողովրդավարության խորացմանն ուղղված ծրագիր, որի բաղադրիչներից մեկը կոռուպցիայի դեմ պայքարի ծրագիրն է։


«Մեկ տարի առաջ այն քննարկվել է ՀՀ նախանգահի աշխատակազմի հետ։  Մենք առաջարկել ենք հակակոռուպցիոն ծրագիրն սկսել 1-2 ոլորտից։ Եթե նույնիսկ Հայաստանի կողմից ներկայացված ռազմավարությունն ավելի լայն ընդգրկվածություն ունենա, ապա մեր համագործակցությունը կլինի 1-2 ոլորտում։ Հնարավոր է, որ դրանցից մեկն առողջապահությ ան ոլորտը լինի»,-ասաց Քարեն Հիլլիարդը։ 


Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջկիայում այս հարցի շուրջ քննարկումներ անցկացնել։

 

Սկզբնաղբյուր. ՀՀ Առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ