ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հանձնարարվել է հոգեբուժարաններում շտկել իրավիճակը
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվեցին հոգեբուժական ծառայության հիմնախնդիրներին, հանրապետության հոգեբուժական հաստատություններում տիրող ներկա իրավիճակին, դեղերի շրջանառությանը, այդ ուղղությամբ գործող նորմերի ապահովմանը, այդ թվում` ժամկետանց դեղերի բացառմանը վերաբերող և այլ հարցեր։
Խիստ քննարկման առակա դարձան նաև հիվանդանոցների ընդհանուր սանիտարական վիճակին, ներհիվանդանոցային ռեժիմի պահպանմանը, հիվանդներին տրամադրվող սննդի որակին վերաբերող հարցերը: Վերջին երեք ամիսների ընթացքում սա հոգեբուժարանների հիմնախնդիրներին նվիրված երրորդ քննարկումն էր։ Բացի այդ, Արմեն Մուրադյանն այցելել է հանրապետության տարբեր հոգեբուժական հաստատություններ, տվել կոնկրետ հանձնարարականներ:
Առողջապահության նախարարը հանրապետության հոգեբուժական կենտրոնների ղեկավարների ուշադրությունը հրավիրեց հոգեբուժական ծառայություններին առնչվող խնդիրներին` սկսած` հիվանդանոցների տարրական պայմաններից, պահեստներից ու խոհանոցներից, ներառյալ` առաջին բուժօգնություն և կարդիոռեանիմացիա` ընդգծելով, որ նշված բոլոր հարցերը բարձրացվել և մասնագիտական վերլուծություն է կատարվել դեռևս նախորդ` մայիս-հունիս ամիսներին հոգեբուժարաններ կատարած իր այցերի ընթացքում: Արմեն Մուրադյանը հոգեբուժական հիվանդանոցների տնօրեններին հանձնարարեց երկօրյա ժամկետում հոգեբուժարաններում շտկել իրավիճակը, հակառակ դեպքում խիստ միջոցներ կձեռնարկվեն:
«Հստակ պահանջ եմ ներկայացնում ձեզ` մինչև երկուշաբթի օրը հոգեբուժական հաստատություններում սանիտարական վիճակը բերել պատշաճ մակարդակի և ապահովել որակյալ հոգեբուժական ծառայություն»: Նախարարը հանձնարարեց խիստ հսկողության ներքո պահել թե՛ անվտանգության հարցերը` սկսած բժշկական օգնությունից մինչև հակահրդեհային համակարգ, թե՛ ճաշացանկը` ներառյալ սննդի պահպանման ժամկետներն ու կալորիականությունը։ Պահանջվեց մշտապես ուշադրության կենտրոնում պահել դեղերի շրջանառությունը, գրանցամատյանների վարումը, կարգուկանոնի ապահովումը, կադրային և մյուս հարցերը:
Նախարարը կարևորեց նաև արտակարգ իրավիճակների դեպքում հոգեբուժական հաստատություններում տարհանման պլանների առկայության հարցը: Արմեն Մուրադյանը հանձնարարեց ՀՀ ԱՆ աշխատակազմի առողջապահական պետական տեսչությանը` երկուշաբթի օրվանից սկսած` յուրաքանչյուր շաբաթ այցելել բոլոր հոգեբուժական հաստատություններ, կատարել մշտադիտարկում , պլանային ստուգումներ և ներկայացնել գրավոր հաշվետվություն:
Նշվեց, որ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ստեղծված հատուկ հանձնաժողովն արդեն իսկ ուսումնասիրություններ է կատարում` աշխատանքներն սկսելով Սևանի հոգեբուժական հիվանդանոցում։ Մասնագիտական ուսումնասիրություններ են իրականացվել նաև «Ավան», «Նորք» և «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոններում` ուշադրության կենտրոնում պահելով դեղերի շրջանառությունը, այդ ուղղությամբ գործող նորմերի ապահովումը։
Քննարկվեցին նաև հոգեբուժական հաստատությունների ֆինանսական ու վարչական խնդիրները։ Հանձնարարվեց ուսումնասիրությունների ընթացքում անդրադառնալ հոգեբուժարանների զարգացման ծրագրերին ևս։
27.07.2014
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
26.07.2024
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
21.06.2024
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
13.02.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







