Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Հոգեկան առողջության խնդիրները ուշադրության կենտրոնում են

ՀՀ ԱՆ. Հոգեկան առողջության խնդիրները ուշադրության կենտրոնում են

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մասնակցել է Հայկական հոգեբուժական ասոցիացիայի գործադիր վարչության և խորհրդի համատեղ նիստին, որը վարում էր ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը: 

 

Մասնագիտական քննարկման առանցքում 2014 թվականի ապրիլի 14-ին ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած «Հայաստանում հոգեկան առողջության պահպանման և բարելավման 2014-2019 թթ. ռազմավարությունը» և դրա կատարումն  ապահովող միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին նախատեսվող գործողություններն էին:


Նիստին մասնակցում էին նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության  հայաստանյան գրասենյակի ղեկավար Թաթուլ Հակոբյանը և  ԱՀԿ  եվրոպական տարածաշրջանի առողջապահական համակարգի և հանրային առողջության վարչության տնօրեն,  եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրենի դեղակայուն տուբերկուլոզի հարցերով հատուկ հանձնակատար Հանց Կլուգեն: Վերջինս տեղեկացրեց, որ հոգեկան առողջության ոլորտում համատեղ ծրագրեր մշակելու և իրականացնելու նպատակով աշնանը Հայաստան կժամանի ԱՀԿ մասնագետների խումբ:


Արմեն Մուրադյանը ողջունեց այն, որ ոլորտի պատասխանատուները բավական երկար  ժամանակ աշխատել են փաստաթղթի ստեղծման վրա, հաշվի առնելով, որ այլ երկրներում 10-15 տարի է պահանջվում հոգեկան առողջության պահպանման և բարելավման խնդիրները միայն քննարկելու համար, իսկ մեր երկրում պետական ու հասարակական հատվածի համատեղ ուժերով շատ արագ քննարկվել, մշակվել ու ընդունվել է այս կարևորագույն հայեցակարգը:


«Հոգեկան առողջության ոլորտում առկա է մասնագիտության ծերացում, այդ մասին են վկայում նաև պետության կողմից սահմանված թափուր մնացած տեղերը»,- նշեց նախարարը:


Նրա գնահատմամբ  կարևոր է նաև այն, որ առաջին անգամ  ռազմավարությունն ամրագրվել է ոչ թե որպես զուտ հոգեբուժական օգնություն, հիվանդաբուժություն, այլ հոգեկան առողջության պահպանման ծրագիր և առաջնային նպատակը հոգեկան առողջության խնդիրների կանխարգելումն է:


Հոգեկան առողջության ոլորտում առկա խնդիրների թվում մասնագետները նշեցին ֆինանսների սղությունը, կադրերի պակասը, չօգտագործվող տարածքները, անբավարար արտահիվանդանոցային և համայնքահեն ծառայությունները, որոնք կենտրոնացված են դեպի ստացիոնար, մասնավոր սեկտորի նվազագույն ընդգրկումը, ենթաօրենսդրական ակտերի անբավարարությունը:


«Երիտասարդ մասնագետի համար կատարած գործը պետք է գրավիչ լինի: Այս ոլորտի մասնագետների աշխատանքը մեծ հարգանքի է արժանի, քանի որ հաճախ այն մասնագիտական սխրանք է».- նկատեց Արմեն Մուրադյանը՝ որպես օրակարգային խնդիր մատնանշելով նաև հոգեբուժական կենտրոնների նյութատեխնիկական, շենքային  պայմանների  բարելավումը:

Գործադիր վարչության  և խորհրդի համատեղ նիստի մասնակիցները միակարծիք էին, որ շատ կարևոր է գործընկերների հետ համատե աշխատանքի շնորհիվ ձևավորվի այն գիտակցումը, որ որևէ մեկը ապահովագրված չէ հոգեկան խանգարում ունենալուց:


 Հայաստանում հոգեկան առողջության պահպանման և բարելավման 2014-2019թթ. նոր ռազմավարությամբ կարևորվում է հոգեկան առողջության հետ խնդիրներ ունեցող անձանց աջակցությունը համայնքային մակարդակում: Նախատեսվում է հոգեկան առողջության ոլորտում աշխատող մասնագետների պատրաստում, ովքեր առավելապես ներգրավված կլինեն հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց տնային պայմաններում օժանդակելուն:


Աշխատանքային խորհրդակցության ընթացքում անդրադարձ կատարվեց Համաշխարհային և միջազգային կազմակերպությունների հետ  համագործակցությանը,


Հոկտեմբեր 10-ին`  Հոգեկան առողջության համաշխարհային օրվան ընդառաջ  նախատեսվող միջոցառումներին, ինչպես  նաև ֆինանսավորմանը, չափորոշիչների մշակմանը, մասնագիտական այլ օրակարգային հարցերին:


Հայկական հոգեբուժական ասոցիացիան (ՀՀԱ) կամավոր, անկախ, նյութական շահեր չհետապնդող հասարակական կազմակերպություն է։ 1999-ից Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի անդամ է։

Սկզբնաղբյուր. ՀՀ Առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ