ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Արևայրուքի հետևանքով մարդու մաշկը կորցնում է խոնավությունն ու դիմադրողականությունը. մաշկավեներաբան
Տարածված այն կարծիքը, թե արևայրուքն առողջարար է մարդու օրգանիզմի համար, սխալ է: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց թիվ 2 բուժմիավորման մաշկավեներաբան Սամվել Խաչատրյանը:
«Մարդիկ լողափ են գնում, որպեսզի հատուկ արևայրուք ստանան, ապա գալիս ու գլուխ են գովում, թե ինչ մուգ մաշկ ունեն: Բժշկական տեսակետից՝ չի խրախուսվում: Արևայրուքի հետևանքով մարդու մաշկը կորցնում է խոնավությունն ու դիմադրողականությունը: Իսկ այդ ֆոնին կարող են ի հայտ գալ որոշակի մաշկային հիվանդություններ»,- ասաց Սամվել Խաչատրյանը:
Վ.Ա. Ֆանարջյանի անվան ազգային ուռուցքաբանական կենտրոնի բժիշկ-ուռուցքաբան Հրայր Հակոբյանի խոսքով` մաշկի քաղցկեղների հիմնական ռիսկի գործոն համարվում են ուլտրամանուշակագույն ճառագայթները. «Բոլորիս հայտնի է, որ մարդկանց մոտ կան բազմաթիվ պիգմենտային գոյացություններ, որոնք ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության տակ կարող են վերափոխվել և դառնալ չարորակ ուռուցքներ, մելանոմաներ… »:
Հ. Հակոբյանը նաև հավելեց, որ արևի ճառագայթներից պետք է հատկապես խուսափեն մարդիկ, ովքեր ունեն բաց գույնի մաշկ, աչքեր և մազեր: Ըստ ուռուցքաբանի` ռիսկային խմբում են գտնվում բաց տարածություններում աշխատող մարդիկ. ձկնորսները, նավաստիները:
«Չարորակ ուռուցքների բուժումից հետո հիվանդներին խորհուրդ ենք տալիս խուսափել արևայրուքից, արևային լոգանքներից: Դա չի նշանակում, որ նման հիվանդություններ ունեցող մարդիկ պետք է չմեկնեն հանգստյան գոտի, ծով: Պարզապես պետք է իրենց հեռու պահեն արևի ճառագայթներից»,- հստակեցրեց Հ. Հակոբյանը:
Ասուլիսին ներկա երկու բժիշկները հորդորեցին արևապաշտպան միջոցներ օգտագործել`բարդություններից խուսափելու նպատակով: «Արևից պաշտպանող քսուքները հիմնականում բաժանվում են երկու խմբի`իրենց ազդեցության տեսակով: Առաջին տեսակը արտացոլում է արևային ճառագայթները, երկրորդը` թուլացնում է արևային ճառագայթների ազդեցությունը մաշկի վրա և պաշտպանիչ որոշակի շերտ ստեղծում: Վաճառքում գտնվող գրեթե բոլոր արևապաշտպան միջոցները լավն են»,- ասաց մաշկավեներաբանը:
Ի դեպ, արևապաշտպան միջոց ընտրելիս, Ս. Խաչատրյանը խորհուրդ տվեց օգտվել բրենդային միջոցներից, որոնք, ըստ նրա` ստուգված և փորձված են տարիներով:
Ժողովրդական միջոցներից մաշկավեներաբանը հորդորեց հրաժարվել. «Շատերը մածուն են քսում այրվածք ստացած մաշկին, ինչն անթույլատրելի է: Մածունը աբսորբենտ է: Այն քաշում և կլանում է մաշկից հեղուկը: Զովացնելուց հետո մաշկի վիճակն ավելի վատանում է: Կարող եք չիչխանի յուղ քսել: Այն ունի բուժիչ հատկություններ»:
Հարկ է նաև արևայրուքի դեպքում մաշկը խոնավացնող, փափկացնող միջոցներ օգտագործել. կարելի է սովորական մանկական քսուքներ, որոնք պարունակում են A և E վիտամիններ:
24.07.2014
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
26.07.2024
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
21.06.2024
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
13.02.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







