ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
«Ավանգարդ Մեդ» բժշկական կենտրոնը հաճախ է կազմակերպում արտասահմանյան մասնագետների այցելություններ Հայաստան. Գագիկ Ստամբոլցյան
Հուլիսի 19-ից 25-ը Եվրոպական էսթետիկ վիրաբուժության ասոցիացիայի նախագահ Ռուբեն Օդդենինոն «Ավանգարդ Մեդ» բժշկական կենտրոնի հրավերով Երևանում կիրականացնի պլաստիկ էսթետիկ վիրահատություններ և անվճար խորհրդատվություն: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ավանգարդ Մեդ» բժշկական կենտրոնի հիմնադիր, տնօրեն Գագիկ Ստամբոլցյանը:
«Մեր կենտրոնը հաճախ է կազմակերպում արտասահմանյան մասնագետների այցելություններ Հայաստան, ինչը հնարավորություն է տալիս հայաստանյան պացիենտների զննումը և բուժումը նաև արտասահմանյան մասնագետների կողմից: Պրոֆեսոր Օդդենինոյի կարգի մասնագետները կարող են տեղում նաև կազմակերպել վերապատրաստումներ` երիտասարդ վիրաբույժների համար, ովքեր հնարավորություն չունեն Հայաստանից դուրս տեսնելու նորագույն տեխնոլոգիաներ և ծանոթանալու արտասահմանում շատ արագ զարգացող պլաստիկ վիրաբուժության նորություններին»,- ասաց Գ. Ստամբոլցյանը` հավելելով, որ Եվրոպական էսթետիկ վիրաբուժության ասոցիացիայի նախագահ Ռուբեն Օդդենինոն արդեն երրորդ անգամն է գտնվում Հայաստանում:
Հայերը ցանկանում են պարզապես գեղեցիկ լինել. Եվրոպական էսթետիկ վիրաբուժության ասոցիացիայի նախագահ Ռուբեն Օդդենինո
«Հայաստանն այն երկրներից է, որը փորձում է քայլ առ քայլ առաջ գնալ պլաստիկ վիրաբուժության մեջ: Ինչպես գիտեք, պլաստիկ վիրաբուժությունն էսթետիկ վիրաբուժություն է, որը ներառում է և՛ բժշկություն՝ գիտական մակարդակով, և՛ արվեստ: Գիտությունը կարելի է սովորել, ուսումնասիրել, իսկ արվեստի զգացողություն՝ ոչ-ոք չի սովորեցնի, իսկ դա ունեն հայերը, ֆրանսիացիները, իսպանացիները, իտալացիները: Հենց դրա համար էլ ուրախ եմ գտնվել Հայաստանում»,- ասաց Ռ. Օդդենինոն:
Մեդ-Պրակտիկի հարցին, թե հայերի շրջանում որ վիրահատությունն է ամենապահանջվածը, Ռ. Օդդենինոն հետևյալ կերպ պատասխանեց. «Հայերը սկսում են ընդունել էսթետիկ վիրաբուժության լրջությունը, նրանք դիմում են ոչ թե փոխվելու, այլ՝ շտկումների համար, ցանկանում են պարզապես գեղեցիկ լինել: Ինձ տարբեր վիրահատություններ իրականացնելու համար են դիմել. քթի, ակնակոպերի, որովայնի առաջնային պատի, կրծքագեղձերի և այլն: Շատ երկրներում կարծում են, որ պլաստիկ վիրաբուժությունն իրենից որևէ բարդություն չի ներկայացնում: Իրականում լավ վիրաբույժ լինելու համար շատ պահանջների պիտի բավարարես, հայերը գնահատում են դա»:
19.07.2014
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
26.07.2024
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
21.06.2024
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
13.02.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







