Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Բավական է շարժական կլինիկան հայտնվի տեղամասում` հերթեր են գոյանում. Իրինա Կոստեցկայա

Բավական է շարժական կլինիկան հայտնվի տեղամասում` հերթեր են գոյանում. Իրինա Կոստեցկայա

Մեդ-Պրակտիկի զրուցակիցն է «ՍՊԻԴ ինֆոսվյազ» ռուսական տարածաշրջանային հասարակական կազմակերպության տնօրենի տեղակալ Իրինա Կոստեցկայան: Նա մասնակցում էր Հայաստանում շարժական կլինիկայի բացման արարողությանը: 


–   Նման շարժական բուժախտորոշիչ կլինիկա, ասացիք, որ գործում է նաև Տաջիկստանում:


–   Այո, 2013թ.  հոկտեմբեր ամսից: Արդեն 18.000 մարդ հասցրել է հետազոտվել: Հանրության հետաքրքրությունը մեծ է շարժական կլինիկայի հանդեպ: Բավական է կլինիկան հայտնվի տեղամասում` հերթեր են սկսում գոյանալ: Պատահում է` մի քանի ժամ մարդիկ իրենց հերթին են սպասում, անհանգստանում, որ իրենց, գուցե, հերթը չի հասնի:


–   Մանրամասնեք,  խնդրե՛մ, թե ի՞նչ կաբինետներ են գործում շարժական բուժախտորոշիչ կլինիկայում:


–   Երեք կաբինետ կա. գինեկոլոգի, ընտանեկան բժշկի, բուժքրոջ կամ բժիշկ-լաբորանտի: Ի դեպ, բժիշկ-լաբորանտը զբաղվում է հետազոտություններով: Հիմնականում կատարվում են էքսպրես ախտորոշման հետազոտություններ, որի նպատակը վարակիչ հիվանդությունների հայտնաբերումն է: Հետազոտության պատասխանը պացիենտին տրվում է 15 րոպեի ընթացքում: Բացի այդ, պացիենտը կարող է հանձնել նաև արյան, մեզի դասական հետազոտություններ:


Շարժական բուժախտորոշիչ կլինիկաՇարժական բուժախտորոշիչ կլինիկայում կարող են ներգրավված լինել ևս մի քանի մասնագետ. մաշկավեներաբան, ուրոլոգ, քանի որ այն կլինիկան հագեցած է համապատասխան սարքավորումներով:


–   Ինչո՞վ է պայմանավորված հանրության մոտ նման հետաքրքրությունը շարժական կլինիկայի հանդեպ:


–   Բանն այն է, որ նման ախտորոշիչ ծառայություններն անհասանելի են հեռավոր մարզերում: Որպես կանոն, մարզերում  բուժկետեր են գործում, որտեղ չկան համապատասխան սարքավորումներ: Եթե անգամ նախնական զննում անցնի հիվանդը, միևնույնն է, հետազոտվելու համար ստիպված կլինի մարզային կենտրոն հասնելու, ինչը շատերի հարմար լրացուցիչ դժվարություն է: Հենց դրա համար էլ մեծ է հետաքրքրությունը շարժական կլինիկայի հանդեպ:


–   Գուցե, նաև անվճար լինելու պայմանն էլ մեծ դեր ունի:


–   Բնականաբար: Այս նախագծի գաղափարը` բժշկական ծառայությունների անվճար մատուցման մեջ է կայանում: Մենք տրամադրում ենք նաև որոշ դեղամիջոցներ՝ շտապ բուժօգնություն կազմակերպելու համար:


Այստեղ պացիենտին ամեն ինչ տրամադրվում է անվճար, և կլինիկայից դուրս է գալիս ախտորոշումը ձեռքին:


Շարժական բուժախտորոշիչ կլինիկա–   Ի՞նչ կասեք ՄԻԱՎ/ ՁԻԱՀ-ի մասին, ի՞նչ թեստեր են անցկացվում շարժական կլինիկայում:


–   Ինչպես արդեն ասացի, այստեղ գործում են էքսպրես ախտորոշման թեստերը: Պատասխանը 15 րոպեից պարզ է լինում: Իհարկե, մենք չենք հիմնվում միայն էքսպրես թեստի պատասխանի վրա, թեպետ այն բավական արդյունավետ մեթոդ է` նախնական ախտորոշում ստանալու համար, և կիրառվում է աշխարհի տարբեր երկրներում: Եթե էքսպրես թեստի պատասխանը կասկածելի է թվում`անմիջապես պացիենտից վերցված արյունն ուղարկվում է մասնագիտացված կենտրոն: Նույն կերպ վարվում ենք հեպատիտների դեպքում:


–   Որքա՞ն գումար արժի  նման շարժական կլինիկան, հավանաբար թանկ է:


–   16 մլն ռուբլի, թանկ է, իհարկե, բայց, անկասկած, արդարացնում է իրեն: Կարելի է ասել, որ շարժական կլինիկան լավ սարքավորումներով հագեցած ամբուլատորիա է:


Շարժական բուժախտորոշիչ կլինիկա–   Ի՞նչ պլաններ կան ապագայում:


–   Մեր նախագիծը  կշարունակի իր աշխատանքը: Ուզում ենք ընդլայնել գործունեությունը: Այժմ աշխատանքներ են տարվում, որ նման շարժական բուժախտորոշիչ կլինիկա գործի նաև Ղազախստանում:


–   Շարժական կլինիկայում աշխատող մասնագետները պե՞տք է , արդյոք, հատուկ վերապատրաստում անցնեն:


–   Բնականաբար, շարժական կլինիկայում պետք է աշխատեն բժիշկներ, ովքեր աշխատում են մասնագիտական կենտրոններում, ովքեր ունեն համապատասխան հավաստագրեր: Որակն ու ծառայությունների մակարդակը վերահսկվում է Առողջապահության նախարարության կողմից:

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ