ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
«Ալտեպլազա»՝ շտապ օգնություն գլխուղեղի կաթվածի ժամանակ
2014 թ. մայիսի 24-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում առաջին անգամ կիրառվել է «Ալտեպլազա» (ռեկոմբինանտ հյուսվածքային պլազմինոգենի ակտիվատոր) դեղամիջոցը:
Ալտեպլազայով առաջին անգամ բուժում ստացած պացիենտը հիվանդանոց է ընդունվել ծանր վիճակում գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարման ախտանիշների ի հայտ գալուց առաջին ժամերի ընթացքում, խիստ արտահայտված նյարդաբանական անբավարարությամբ:
ԿՏ-հետազոտության տվյալներով հայտնաբերվել էր թրոմբ, որը խաթարում էր գլխուղեղի ամբողջ ձախ (դոմինանտ) կիսագնդի արյան շրջանառությունը: Հիվանդի վիճակը գնահատելուն պես` հրատապ որոշում կայացվեց իրականացնել Ալտեպլազայի ներերակային ներարկում: Հետագա դինամիկ կլինիկա-ռադիոլոգիական հսկողության արդյունքներով հիվանդի մոտ նկատվել է արտահայված դրական դինամիկա` մեծածավալ իշեմիկ ինսուլտի կանխարգելմամբ, որը սպառնում էր մահացու ելքով: Շնորհիվ անցկացված ինտենսիվ բուժման
հիվանդը դուրս է գրվել հարաբերականորեն թույլ արտահայտված մնացորդային երևույթներով:Տվյալ դեղամիջոցը (ռեկոմբինանտ հյուսվածքային պլազմինոգենի ակտիվատոր) ներմուծվում է ներերակային ճանապարհով՝ գլխուղեղի իշեմիկ կաթվածի ախտանշանների ի հայտ գալու առաջին ժամների ընթացքում (0-ից մինչև 4,5 ժամ), գլխուղեղի անոթների խցանումը առաջացնող թրոմբի քայքայման նպատակով: Այս դեղամիջոցի բարձր արդյունավետությունն ապացուցված է կլինիկական հետազոտություններով և ամրագրված է գլխուղեղի իշեմիկ կաթվածով հիվանդների բուժման պրոտոկոլներում:
Ալտեպլազայի ներմուծումը կապված է հեմոռագիկ (արյունահոսություն) բարդությունների առաջացման ռիսկի հետ, սակայն ճիշտ կիրառման դեպքում խիստ նվազում է մահացության և հաշմանդամության հավանականությունը իշեմիկ կաթվածների ժամանակ:
Տվյալ դեղամիջոցի կիրառումը պետք է իրականացվի մասնագիտացված բժշկական կենտրոններում` հատուկ պատրաստված մասնագետների թիմի կողմից:
16.07.2014
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
26.07.2024
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
21.06.2024
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
13.02.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







