ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Իշեմիկ ինսուլտի կանխարգելման համար առաջին անգամ իրականացվել է կենսանյութից անոթային պրոթեզով ներքին քնային զարկերակի պրոթեզավորում
2014 թվականի հունիսի 12-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնի պարանոցային անոթների և սրտի վիրաբուժության ծառայությունում, որի ղեկավարն է բ.գ.դ. սրտանոթային վիրաբույժ Մեսրոպ Շատախյանը, բացառիկ վիրահատություն է կատարվել. իշեմիկ կաթվածը կանխարգելելու նպատակով քնային զարկերակի պրոթեզավորում՝ հորթի պերիկարդից ստացած անոթային պրոթեզով:
Հիվանդ Կ.-ի մոտ ախտորոշվել է ձախ ներքին քնային զարկերակի ստոնոզի և պաթոլոգիկ ծռվածության համակցված ախտահարում: Նա «Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբանության բաժանմունքում ստացիոնար բուժման մեջ էր գտնվում խոսքի խանգարումներով արտահայտվող ուղեղային արյան շրջանառության տրանզիտոր (տարրանցիկ) խանգարումների պատճառով:
Դուպլեքս սկանավորման և ՀՏ-անգիոգրաֆիայի արդյունքներով (ներքին քնային զարկերակի ստենոզ՝ 70%, արյան գծային հոսքի արագությունը ծռված հատվածում՝ 160 սմ/վրկ) 12.06.2014 թ. հիվանդը տեղաոխվել է վիրահատարան (վիրաբույժներ՝ Մ.Պ. Շատախյան, Ա.Ա. Հայրապետյան, անեսթեզիոլոգ՝ Ա.Ռ. Մուրադյան): Ձախ ներքին քնային զարկերակի էնդարտերէկտոմիայի իրականացումից հետո պարզ դարձավ, որ գալարի հատվածում, 6-7 սմ երկարությամբ, անոթի պատը անևրիզմատիկ փոփոխված է: Այս պարագայում անհրաժեշտ էր իրականացնել զարկերակի վերոնշյալ հատվածի պրոթեզավորում: Խնդիրը նրանում էր, որ զարկերակի ռեզեկցիայից հետո ներքին քնային զարկերակի տրամագիծը բիֆուրկացիայի շրջանում 10-11 մմ էր կազմում, իսկ դիստալ հատվածում՝ 3-4 մմ: Բոլոր ժամանակակից սինթետիկ պրոթեզներն՝ իրենց ամբողջ երկարությամբ, միանման տրամագիծ ունեն, իսկ քնային զարկերակների պրոթեզավորման ժամանակ պրոթեզի և զարկերակի տրամագծերի միջև տարբերությունը չպետք է գերազանցի 2 մմ-ը:
Հեմոդինամիկ ցուցանիշներով օպտիմալ արյան հոսք ստանալու համար Մ.Պ. Շատախյանի կողմից որոշում ընդունվեց վիրահատական սեղանին հորթի պերիկարդից համապատասխան տրամագծերով կոնաձև անոթային պրոթեզ պատրաստել՝ պրոքսիմալ հատվածում՝ 10 մմ, դիստալ հատվածում՝ 4 մմ: Յուրօրինակ դիզայնի և նյութի շնորհիվ պրոթեզի տրամագծերը սկզբնական և վերջնական հատվածներում իդեալականորեն համապատասխանեցին զարկերակի չափսերին: Վիրահատությունն ու հետվիրահատական շրջանն անցան առանց բարդացումների, հետվիրահատական դուպլեքս հետազոտության տվյալների համաձայն օպտիմալ արյան հոսքը վերականգնվել էր, տրանզիտային գրոհներ չէին բացահայտվել: Հիվանդը դուրս էր գրվել երկրորդ օրը՝ բավարար վիճակում:
Հորթի պերիկարդը սրտային վիրաբուժությունում լայնորեն կիրառվում է փականների և խոշոր տրամաչափի զարկերակների լաթերի պատրաստման ժամանակ, քանի որ հայտնի են նրա երկարաժամկետ արդյունավետ արդյունքները: Մեզ հասանելի համաշխարհային գրականության մեջ տվյալ նյութի կիրառմամբ միջին և փոքր տրամագծերով զարկերակները փոխարինող անոթային պրոթեզի ստեղծման վերաբերյալ տվյալներ չգտանք:
Կատարված վիրահատության արդյունքում. պրոթեզավորվող քնային զարկերակների տրամագծերի մեծ տարբերությունների առկայությունների ժամանակ, արյան հոսքի վատացումից խուսափելու նպատակով, մենք նպատակահարմար ենք գտնում կիրառել հորթի պերիկարդից պատրաստված անոթային պրոթեզները:
15.07.2014
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
26.07.2024
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
21.06.2024
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
13.02.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







