ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Մարդկային կյանքը փրկած վիրահատությունը «Էրեբունի» բժշկական կենտրոնում
2014 թվականի հուլիսի 5-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնն իսկական հեղաշրջում կատարեց։ Բժիշկներ Ակիրա Իշիյաման և Արթուր Շաքուրյանը՝ «Էրեբունի» բժշկական կենրոնի աշխատակազմի հետ համատեղ, Հայաստանում առաջին անգամ իրականացրեցին Glomus Tympaticum-ի հեռացում։
33 տարեկան երիտասարդ կնոջ մոտ հեռացվել է ուռուցքը, որը կարող էր հանգեցնել ականջներից մեկի ամբողջովին խլացմանը, դեմքի մշտական անզգայացմանը և առաջ բերել կլման ֆունկցիայի հետ կապված դժվարություններ։ Այն կարող էր նաև ձայնային խանգարումների արդյունքում առաջացնել խոսքի դժվարացում։
Լոս-Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի բժշկական կենտրոնի պրոֆեսոր Ակիրա Իշիյաման, Էրեբունի բժշկական կենտրոնի պրոֆեսոր Արթուր Շաքուրյանը, անեսթեզիոլոգ Սարգիս Գաբրիելյանը, բժշկական անձնակազմի այլ անդամներ իրենց ներդրումն ունեցան վիրահատության հաջողության մեջ։ Բժիշկ Գաբրիելյանը բացառիկ ներդրում ունեցավ իր՝ հիվանդի հանդեպ կիրառված հիպոտենզիվ անզգայացում իրականացնելու կարողությամբ, որը նվազեցնում է արյան ճնշումը՝ հնարավորինս պակասեցնելով արյունահոսությունն ուռուցքի հեռացման գործընթացում։
Ուռուցքն ամբողջովին հեռացվեց, իսկ հիվանդը 48 ժամվա ընթացքում դուրս գրվեց հիվանդանոցից։ Հետվիրահատական խնամքն իրականցվեց բժիշներ Արթուր Շաքուրյանի, Արմինե Մարտիրոսյանի, նաև Սալբի Աքարագյանի կողմից։
Վիրահատությունն անհնարին կլիներ իրականցնել՝ առանց Լոս-Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի բժշկական կենտրոնի RN-BC, MN պրոֆեսոր, «Հայկական միջազգային բժշկական հիմնադրամ»-ի համահիմնադիր Սալբի Աքարագյանի օգնության։
Վերոնշյալ հիմնադրամը կենտրոնացած է բարեգործական հիմունքներով ականջախխունջային իմպլանտանտներ նվիրաբերելու և լսողության հետ կապված խնդիրներ ունեցող հայ մանուկներին լսողություն ընծայելուն։ Բժիշկներ Ակիրա Իշիյաման և Սալբի Աքարագյանը հայկական բուժանձնակազմի հետ համատեղ իրականացրել են 76 երեխաների և երիտասարդների 100%-անոց արդյունք ցուցաբերած վիրահատություններ՝ կիրառելով ականջախխունջային իմպլանտանտներ, որոնց շնորհիվ բոլոր 76-ը կարողանում են լսել, խոսել և ոչնչով հետ չմնալ հասարակական կյանքից։
Հատուկ շնորհակալություն և երախտագիտություն է հղվում Արցախի առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին և Նարինե Մամիկոնյանին` նախաձեռնած աշխատանքներն իր վրա վերցնելու և վիրահատության արդյունավետ ընթացքն ապահովելու և «Հայկական միջազգային բժշկական հիմնադրամ»-ի ջանքերին աջակից լինելու համար։
14.07.2014
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
26.07.2024
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
21.06.2024
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
13.02.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ








