ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
2004 թվականից «Էրեբունի» բժշկական կենտրոնում կատարվում է բացառիկ վիրահատություն` կոխլեար իմպլանտացիա
Այս օրերին «Էրեբունի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների բաժանմունքում իրականացվում են հերթական վիրահատությունները պրոֆեսոր Արթուր Շուքուրյանի, Ռուսաստանի Աուդիոլոգիական և լսապրոթեզավորման գիտապրակտիկ կենտրոնի կոխլեար իմպլանտացիայի բաժնի ղեկավար Վիգեն Բաշխինյանի և Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Ակիրա Իշիյամայի մասնակցությամբ:
Մեզ հետ զրույցում պրոֆեսոր Ակիրա Իշիյաման խոսեց մեթոդի կիրառության մասին:
– Կոխլեար իմպլանտացիան կատարում ենք երկկողմանի ծանր լսողության և խլության դեպքերում, երբ լսողական սարքերն այլևս անօգուտ են: Նախքան նորածնին հիվանդանոցից դուրս գրելը, նորածնի լսողությունը ստուգում ենք հատուկ ազդակների միջոցով: Եթե երեխան խնդիրներ ունի լսողության հետ, պետք է անհապաղ միջոցառումներ ձեռնարկել և ո՛չ մի դեպքում չթողնել դա ապագայի վրա: Որքան շուտ միջոցառումներ ձեռնարկվեն, այնքան արդյունքն ավելի մեծ և արդյունավետ կլինի: Սկզբնական շրջանում երեխային ամրացնում ենք լսողության սարքը: 6 ամիս այն կրելուց, մանկավարժի հետ հատուկ դասընթացներ անցնելուց հետո ստուգվում է արդյունքը: Այս ամենից հետո, եթե սարքը չի ունենում իր ազդեցությունը, միակ ելքը մնում է վիրահատությունը:
«Էրեբունի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբան հիվանդությունների բաժանմունքի բժիշկ, սրտաբան Արմինե Մարտիրոսյան:
– Խոսենք կոխլեար ներպատվաստման ծրագրի մասին: Երբվանի՞ց է այն մեկնարկել և ի՞նչ արդյունքներ են գրանցվել:
– Կոխլեար ներպատվաստման ծրագիրը ներդրվել է 2003թ. , սակայն վիրահատությունները սկսվել են 2004 թվականից: Հայաստանում միայն «էրեբունի» բժշկական կենտրոնն է, որն իրականացնում է կոխլեար իմպլանտացիա: Մինչև օրս կատարվել է 75 վիրահատություն: Մեծահասակներին այս վիրահատությունը ցուցված է այն դեպքում, երբ լսողության կորուստը ժամանակի ընթացքում է տեղի ունենում, և խոսքն արդեն ձևավորված է: Վիրահատվածների մոտավորապես 15-ն են մեծահասակներ, մյուսները երեխաներ են: Վիրահատված երեխաները խոսում են, հաճախում են դպրոց: Ստացված արդյունքը մեզ գոհացնում է:
– Մեթոդի կիրառման մասին. ո՞ր տարիքում է այն ավելի արդյունավետ:
– Ինչպես նշեցի, մեծահասակների դեպքում այն արդյունավետ է միայն ձեռքբերովի խլության ժամանակ: Կոխլեար ներպատվաստումը հիմնականում նախատեսված է երեխաների համար, ում մոտ դեռ ձևավորված չէ լսողախոսակցական կենտրոնը:
– Այդ դեպքում մանրամասնեք, խնդրե՛մ, թե ինչ ծրագիր է իրականացվում երեխայի վաղ շրջանում լսողական խնդիրները հայտնաբերելու ուղղությամբ:
– Երևան քաղաքի գրեթե բոլոր ծննդատներում կատարվում է նորածինների աուդիոսքրինինգ: Սքրինինգային սարքի միջոցով երեխան հետազոտվում է հետծննդյան 48-72 ժամվա ընթացքում: Ոչ նորմալ լսողության դեպքում երեխան ընդգրկվում է հսկողության մեջ և հետազոտվում հետագա 3, 6 ամսականներում: Ախտորոշումը ճշտելուց հետո, 6 ամսվա ընթացքում, սկսում ենք վերականգնողական աշխատանքները: Երբեմն ծնողներն ուշադրություն չեն դարձնում 2-րդ հետազոտման ժամանակային սահմանին և բժշկի են դիմում արդեն 4-6 տարեկան երեխայի հետ, որի պարագայում աշխատանքը չի կարող նույնքան արդյունավետ լինել, որքան մինչև 1 տարեկանը: Վիրահատությունից մեկ ամիս անց իմպլանտը միացվում է, և երեխան սկսում է լսել:
– Ի՞նչ հնարավոր բարդություններ կան պացիենտների մեծ տարիքում դիմելու դեպքում:
– Նորմայում մարդու ուղեղում լսողախոսակցական կենտրոնը զարգանում է մինչև 5 տարեկանը, իսկ եթե, ինչ-ինչ պատճառներով, մինչ այդ ուղեղի հիշյալ կենտրոնը նորմալ զարգացում չի ունենում, ապա 5 տարեկանից հետո սկսում է հետ զարգանալ: Պատկերացրեք, որ բնածին ծանրալսությամբ երեխաների մոտ այդ կենտրոնը մինչև 5տարեկանը մնում է լուռ վիճակում… Այդ իսկ պատճառով էլ այդ տարիքից հետո լսողախոսակցական տեսանկյունից իմպլանտն անարդյունավետ է: Երեխան կլսի, սակայն կկարողանա ընկալել տեղեկատվության միայն մի մասը, իսկ փոխկապակցված խոսք ունենալ չի կարող: Ահա այդ պատճառով էլ պետք է մեծ նշանակություն տալ աուդիոսքրինինգային ծրագրին:
– Ինչպիսի՞ իմպլանտի մասին է խոսքը:
– Իմպլանտը կազմված է երկու բաժնից: Ներքին հատվածը վիրահատական միջոցով է տեղադրվում, իսկ դրսի հատվածը մեզ օգնում է ծրագրավորել, կապի մեջ լինել ներքին իմպլանտի հետ:
– Հետվիրահատական ի՞նչ գործընթացներ են զարգանում:
Վիրահատությունից հետո երեխայի հետ հատուկ աշխատանքներ են տարվում, որոնք սովորեցնում են երեխային լսել, ընկալել այդ զգայարանը: Իմպլանտը պարբերաբար ծրագրավորվում է. հնարավոր է լինում ձայնը բարձրացնել, իջեցնել և այլն:
– 4 տարվա ընթացքում՝ 75 իմպլանտ: Այնուամենայնիվ թիվն այնքան էլ մեծ չէ: Ո՞րն է խնդիրը, եթե վերլուծենք:
– Դիմողները շատ են, պարզապես իմպլանտներն են քիչ և ուշացված դեպքերն են շատ: Մերժվում են այն դեպքերը, երբ գիտակցում ենք, որ արդյունք չենք ունենալու: Սա ծավալուն, բարդ աշխատանք է, որը հետևողականություն է պահանջում: Ծանր լսողություն կամ խլություն ունեցող երեխաների 90%-ի դեպքում ծնողները չունեն նույն խնդիրը: Բնական է, որ եթե ծնողը լսում է, նա ընկալում է աշխարհը նաև լսողական զգայարանի միջոցով, այս պարագայում նա լիովին չի կարողանում ռեալ գիտակցել ու պատկերացնել իր երեխային՝ այդ աշխարհընկալումից դուրս: Մնացյալ դեպքերում, երբ ծնողները ևս ի ծնե խուլ ու համր են ու շփվում են ժեստերի լեզվով, ընդ որում, իրենց ընկերներն էլ այդպիսին են, այս դեպքում երեխայի լսողական խնդիրներն իրենց համար սովորական բնույթ են կրում: Պետք է ուշադիր լինել երեխայի առողջության նկատմամբ: Պարբերաբար դիմե՛ք հետազոտման: Ձեր աննշան սխալները կարող են հետագայում ճակատագրական դառնալ ձեր երեխաների համար:
07.07.2014
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
26.07.2024
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
21.06.2024
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
13.02.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







