Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ԼՂՀ ԱՆ. Արցախում ներդրվել է անվճար ծննդօգնության պետական հավաստագիր

ԼՂՀ ԱՆ. Արցախում ներդրվել է անվճար ծննդօգնության պետական հավաստագիր

Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կայացել է «Ծննդօգնության պետական հավաստագրի ներդրումը ԼՂՀ-ում» թեմայով ժողով, որին ներկա էին ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի տնօրեն Վադիմ Օսիպովը, բժիշկներ և բուժքույրեր:

«Արցախպրես»-ի հաղորդմամբ, միջոցառման բացման խոսքում ԼՂՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության կազմակերպման աշխատանքների կազմակերպող Կարինե Ալեքսանյանը նշեց, որ ծննդօգնության պետական հավաստագրի ներդրումը փաստում է, որ ԼՂՀ-ում հղիության ընթացքի և ծննդաբերության հետ կապված բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում են անվճար` պետության կողմից երաշխավորված առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում:

Ծննդօգնության պետական հավաստագիրը կնոջ համար պետության կողմից երաշխավորված, անվճար մանկաբարձական օգնության իրավունքը հաստատող փաստաթուղթ է, որը տրվում է ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով` անվճար բուժօգնության իրավունք ունեցող հղի կանանց:

«Ծննդօգնության պետական հավաստագիրը լրացվում և տրվում է հղիներին այն բուժհաստատությունների կողմից, որտեղ նա հաշվառված է հղիության 22 շաբաթական և ավելի ժամկետների ընթացքում: Հավաստագիրը հանդիսանում է ծննդաբերության կապակցությամբ բուժհաստատության կողմից մատուցված բժշկական ծառայությունների դիմաց պետության կողմից ֆինանսական փոխհատուցման հիմք»,-մանրամասնեց Կ. Ալեքսանյանը:

Այնուհետև Վադիմ Օսիպովը ներկայացրեց Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի իրականացրած աշխատանքների 2006-2013թթ. հաշվետվությունը:

Հաշվետվության համաձայն` 2012 թվականի համեմատ անցած տարի ծննդաբերությունների, մանկական մահացությունների և հղիության արհեստական ընդհատումների թվի նվազում է արձանագրվել:

Ամփոփիչ խոսքում ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը կարևորեց ծննդօգնության պետական հավաստագրի ներդրումն Արցախում` ընդգծելով այդ աջակցության բարոյական և հոգեբանական նշանակությունը:

«Սա ևս մի փաստ է, որպեսզի մեր ազգաբնակչության մեջ ամրապնդվի` մեր կողմից մշտապես ուշադրության կենտրոնում գտնվելու հանգամանքը: Մենք պատասխանատու ենք մեր հղի կանանց և երեխաների համար»,-ասաց Հ. Քուշկյանը` հավելելով, որ այսուհետ յուրաքանչյուր ծննդաբերող մայր կստանա փոքրիկ նվեր:

Սկզբնաղբյուր. artsakhpress.am
Լուսանկարը. artsakhpress.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ