Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Արգելվել է «Սոֆյա» ապրանքանիշի «Կաթնաշոռ» և «Մածուն» արտադրատեսակների արտադրությունը. 1in.am

Արգելվել է «Սոֆյա» ապրանքանիշի «Կաթնաշոռ» և «Մածուն» արտադրատեսակների արտադրությունը. 1in.am

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. հուլիսի 1-ի որոշումով արգելվել է Ա/Ձ «Մուրադ Պետրոսյանի» արտադրամասի «Սոֆյա» ապրանքանիշի «Կաթնաշոռ» և «Մածուն» արտադրատեսակների արտադրությունը:

Ա/Ձ «Մուրադ Պետրոսյանի» արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում վերոնշյալ արտադրատեսակների արտադրության փուլում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում. ստուգման ընթացքում պարզվել է, որ Ա/Ձ «Մուրադ Պետրոսյանի» արտադրամասի կողմից արտադրված «Սոֆյա» ապրանքանիշի «Կաթնաշոռ» արտադրատեսակը՝ խմորասնկեր, բորբոսասնկեր և «Մածուն» արտադրատեսակը՝ ԱՑԽՄ, խմորասնկեր և կաթնաթթվային մանրէներ ցուցանիշներով, համաձայն «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատոր փորձաքննության արդյունքների, չեն համապատասխանում ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1925-Ն որոշմամբ սահմանված պահանջներին:

Կազմակերպությանը տրվել է հանձնարարական՝

  1. վերացնել հայտնաբերված խախտումները (կազմակերպել սանիտարական օր, իրականացնել «Կաթնաշոռ» և «Մածուն» արտադրատեսակների արտադրության պահման պահեստային տարածքների, տեխնոլոգիական սարքավորումների և գործիքների պատշաճ մաքրում և ախտահանում):
  2. «Կաթնաշոռ» արտադրատեսակի 23.06.2014թ և «Մածուն» արտադրատեսակի 23.06.2014թ. խմբաքանակները պահեստային մասում և իրացման նպատակով իրացման կետերից հետ կանչել, օգտահանել կամ ոչնչացնել:
  3. թողարկել փորձնական արտադրանք և ներկայացնել լաբորատոր փորձաքննության` անհամապատասխանության ցուցանիշով:
  4. «Կաթնաշոռ» և «Մածուն» արտադրատեսակների արտադրությունը համապատասխանեցնել ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1925-Ն որոշմամբ սահմանված պահանջներին:

 

Խախտումների վերացման ժամկետ է սահմանվել մինչև 2014 թվականի հուլիսի 14-ը:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. armversion.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ