ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի մասնագետներն այցելեցին Արյունաբանական կենտրոն
Այդ հիվանդությամբ տառապող երիտասարդներն այժմ կարող են ունենալ լիարժեք կյանքով ապրելու հնարավորություններ:
Հուլիսի 1-ին Արյունաբանական կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Սմբատ Դաղբաշյանի հրավերով կենտրոն այցելեցին Հեմոֆիլիայի Համաշխարհային ֆեդերացիայի մասնագետները`Չիկագոյի Ռաշ համալսարանի հեմոֆիլիայի և թրոմբոֆիլիայի կենտրոնի դոկտոր Անգելա Ֆորսիթը և Մոնրեալի Սուրբ Ջասթին հիվանդանոցի Հեմոսթազի կենտրոնի հոդային բարդությունների մասնագետ, ֆիզիոթերապևտ դոկտոր Նշան Զուրիկյանը:
Սեմինարի ընթացքում հյուրերը մասնագիտական խորհրդատվություն տրամադրեցին ԱԿ Հեմոֆիլիայի կենտրոնի մասնագետներին, քննարկվեցին ֆիզիոթերապիայի նոր կաբինետի հագեցման, ստեղծման և մասնագետների վերապատրաստման հարցերը:
Հեմոֆիլիան գենետիկական հիվանդություններից մեկն է, որն առաջանում է արյան մեջ մակարդման VIII և IX գործոնների բնածին բացակայությամբ: Հիվանդների մոտավորապես 30%-ի մոտ այն կրում է ոչ ժառանգական բնույթ: Հիվանդանում են տղաները, կանայք համարվում են գենը փոխանցողներ:
Հիվանդությունը բնութագրվում է արյունահոսություններով զանազան խոռոչներում՝ հոդերում, մկաններում և ներքին օրգաններում:
Այդ հիվանդությամբ տառապող երիտասարդներն այժմ կարող են խուսափել այդպիսի տառապանքներից և ունենան լիարժեք կյանքով ապրելու հնարավորություններ՝ ի շնորհիվ ժամանակակից և անվտանգ հակահեմոֆիլային պատրաստուկների և ֆիզիոթերապիայի նվաճումների:
Հայաստանի Արյունաբանական կենտրոնում հսկվում են հեմոֆիլիայի բոլոր տեսակներով տառապող 240 հիվանդներ, որոնցից 64-ը կազմում են երեխաները: Հիվանդների 80%-ը հաշմանդամ են և տառապում են հեմոֆիլային արթրոպաթիայով: Արյունաբանական կենտրոնում իրականացվում է հեմոֆիլային արթրոպաթիայի բուժման ժամանակակից մեթոդ՝ քիմիական սինովէկտոմիա, ինչի շնորհիվ մոտավորապես 40 հիվանդի մոտ հնարավորություն է ստեղծվել կանխել հոդային արյունահոսությունները: Զուգահեռաբար իրականացվում են հեմոֆիլիայով հիվանդերի ներհոդային նորագույն մեթոդներ՝ հիալուրոնատով արթրոցենտեզ ֆիզիոթերապևտիկ միջամտություններ:
01.07.2014
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
14.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Հղիություն. 9-րդ ամիս
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Շաքարային դիաբետի բուժման ժամանակակից մոտեցումները
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հղիություն. 8-րդ ամիս
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Ցերվիցիտի (էնդոցերվիցիտի) կլնիկաձևաբանական բնութագիրը (գրական ակնարկ)















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







