Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Կիրականացվեն երեխաների առողջության պահպանման նոր ծրագրեր

ՀՀ ԱՆ. Կիրականացվեն երեխաների առողջության պահպանման նոր ծրագրեր

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր ընդունեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF-ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան գրասենյակի  ղեկավար Հենրիետ Ահրենսին և ՅՈՒՆԻՍԵՖ-ի առողջապահության և սնուցման ծրագրի ղեկավար Լիաննա Հովակիմյանին։


Ողջունելով հյուրերին, Արմեն Մուրադյանը կարևորեց մոր և մանկան առողջության պահպանմանն ուղղված ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերը, որոնք առանցքային նշանակություն ունեն նախարարության համար։ Շեշտվեց, որ կարևոր այս ոլորտը գտնվում է երկրի նախագահի ուշադրության ներքո։


«Մանկան մահացության ցուցանիշները Հայաստանում նվազել են, սակայն նպատակ ունենք ավելի լավ արդյունքների հասնել։ Մենք մեծապես կարևորում ենք նաև  մանկական հիվանդացության նվազեցման ու ճիշտ սնուցման հարցերը և բարձր ենք գնահատում մեր համագործակցությունն այս ոլորտում»,-ասաց նախարարը։


Հենրիետ Ահրենսն ընդգծեց, որ Հայաստանի հետ ՅՈՒՆԻՍԵՖ-ի համագործակցությունը շատ արդյունավետ է և վստահեցրեց, որ այն ավելի կամրապնդվի։ Նաև նշեց, որ Հայաստանում մանկական մահացության ցուցանիշները նվազել են համակարգված ծրագրերի շնորհիվ։


ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչն անդրադարձավ համատեղ ընթացիկ և ապագա ծրագրերին։ Նշեց,  որ Ռուսաստանի Դաշնության կառավարության  ֆինանսական օժանդակությամբ նախատեսվում է Հայաստանում իրականացնել նեոնատալ ծառայության բարելավման ծրագիր։ Այնուհետև քննարկվեցին «Ցորենի ալյուրի հարստացում միկրոտարրերով և վիտամիններով» օրենքի նախագծին, դպրոցահասակ երեխաների առողջության ամրապնդմանն ուղղված նախատեսվող ծրագրին վերաբերող և այլ հարցեր։


Հենրիետ Ահրենսը տեղեկացրեց, որ մշակման փուլում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցության 2016-2020թթ. հնգամյա պլանը։ Այդ առթիվ Հայաստան կժամանի փորձագետը` տեղում մեր մասնագետների հետ կազմելու առողջապահական բաղադրիչը։


Կարևորելով իմունականխարգելման ազգային ծրագրի արդյունքները` Արմեն Մուրադյանն առաջարկեց շարունակել և ընդլայնել աջակցությունը` նկատի ունենալով, որ նախարարությունը ստանձնել է զինակոչիկների պատվաստումների կատարումը քաղաքացիական պոլիկլինիկաներում։ Ալյուրի հարստացման ծրագրի հետ կապված Արմեն Մուրադյանը նշեց, որ օրենքի նախագիծը շահագրգիռ տարբեր գերատեսչությունների հետ քնարկումների փուլում է։


ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի հետ քննարկվեց նաև «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կանխման նպատակով փոփոխություններ կատարելու հարցը։    


Հենրիետ Ահրենսը նշեց, որ դա շատ զգայուն և նուրբ հարց է` առաջարկելով իրենց փորձագետների աջակցությունը։ Ընդունելով նախարարի հրավերը` նույն օրը նա մասնակցեց օրենքի նախագծի հանրային քննարկմանը։


Հանդիպմանը մասնակցեցին նաև ՀՀ առողջապահության նախարարի տեղակալներ Սերգեյ Խաչատրյանը և Արման Բաբլոյանը։  

Սկզբնաղբյուր. ՀՀ Առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ