Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Քննարկում` նվիրված տեղեկատվության հուսալիության ապահովմանը

ՀՀ ԱՆ. Քննարկում`  նվիրված տեղեկատվության հուսալիության ապահովմանը

ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում այսօր տեղի ունեցավ Հիվանդությունների դասակարգչի (ՀԴ-10) սեմինար-խորհրդակցությունը:

 

Առողջապահության քաղաքականության մշակման,  համակարգում մշտադիտարկման իրականացման և գնահատման գործում չափազանց կարևոր է առողջապահության վիճակագրության հավաքագրվող տեղեկատվության որակի բարելավումը։ Այդ նպատակով նախատեսում է կազմակերպել Հիվանդությունների դասակարգչի (ՀԴ-10) կիրառումը Հայաստանում: Սեմինարի հիմնական նպատակն էր Երևանի և մարզերի բուժհաստատությունների մասնագետներին, բժիշկ-վիճակագիրներին ներկայացնել Հիվանդությունների դասակարգչի կառուցվածքը և կիրառման սկզբունքները, որոնք կնպաստեն մահացության և հիվանդացության տվյալների համակարգված գրանցմանը, հետագա վերլուծությանը` մեկնաբանության ու համեմատության համար:

 

Քննարկման նպատակն էր նաև բարձրացնել առողջապահական համակարգում աշխատող բժիշկների և վիճակագիրների գիտելիքներն ու հմտությունները, ինչն էլ իր հերթին կնպաստի հավաքագրվող տեղեկատվության հուսալիությանը եւ որակի բարձրացմանը:

Սկզբնաղբյուր. ՀՀ Առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ