Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Հայաստանի էլեկտրոնային առողջապահության համակարգը ներկայացվեց «ԴիջիԹեք»-ում

Հայաստանի էլեկտրոնային առողջապահության համակարգը ներկայացվեց «ԴիջիԹեք»-ում

Նախարարը միասնական էլեկտրոնային համակարգը ստեղծելու գործում կարեւորեց մասնագետների, հանրության կողմից նոր եւ կառուցողական առաջարկների անհրաժեշտությունը:

Հունիսի 20-22-ը Երեւանում  անցկացվող «ԴիջիԹեք»  ամենամյա բիզնես ֆորումի շրջանակում «Տելեբժշկության հայկական ասոցիացիայի»  կողմից այսօր ներկայացվեց Հայաստանի էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման ընթացքը: Միջոցառումը նախագահում էր ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Նախքան բացումը կազմակերպիչները բուժաշխատողներին շնորհավորեցին մասնագիտական տոնի առթիվ:

«Համոզված եմ, որ էլեկտրոնային կառավարման միասնական համակարգերը ժամանակի հրամայականն են: Եվ առանց նման համակարգի  բացառվում է, որ հնարավոր կլինի կառավարել, լուծել առողջապահական այն խնդիրները, որոնք ծառացած են մեր առջեւ»,-ասաց Արմեն Մուրադյանը` ընդգծելով, որ տեխնոլոգիական համակարգերի ներդումը պետք է ուղեկցվի որակի վերահսկման չափորոշիչների եւ մեխանիզմների ամրապնդմանը զուգահեռ:

Նախարարը միասնական էլեկտրոնային համակարգը ստեղծելու գործում կարեւորեց մասնագետների, հանրության կողմից նոր եւ կառուցողական առաջարկների անհրաժեշտությունը:

«Առանց նման համակարգի մեր յուրաքանչյուր բարեփոխում դատապարտված է»,- նկատեց նախարարը` ավելացնելով, որ առանց նման համակարգերի ժամանակակից աշխարհում գրեթե անհնար է վերահսկել ֆինանսական հոսքերը:

Առողջապահական համակարգի հիմնական խնդիրներից մեկը  բնակչության իրազեկվածության ցածր մակարդակն է։ Նորարարական   նման համակարգերի ներդրումն ու կիրառումը միտված կլինի իրազեկվածության բարձրացմանը, ինչպես նաեւ կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:

Արմեն Մուրադյանը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին  արդյունավետ քննարկում կազմակերպելու համար` ընդգծելով, որ, անկախ անխուսափելի դժվարություններից ու խոչընդոտներից, նորարարական համակարգերի ներդրումն անհրաժեշտություն է:

Քննարկվեցին նաեւ  «Առողջապահական թվային տեխնոլոգիաների զարգացման ուղիները Հայաստանում»,  «Ժամանակակից թվային տեխնոլոգիաների ինտեգրումը առողջապահական համակարգում»,  «Ժամանակակից ՏՏ լուծումները հեռաբժշկական համակարգերում»,   արդիական այլ թեմաներ:

Յոթերորդ անգամ կազմակերպվող միջոցառման նպատակն է աջակցել բիզնեսի տարբեր ոլորտներին` գտնելու լավագույն տեխնոլոգիական լուծումները, իսկ տեխնոլոգիական ընկերություններին՝ ներկայանալու հաճախորդներին մեկ վայրում:  Ֆորումն իրականացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո։ Այն  կազմակերպել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ)` ԱՄՆ ՄԶԳ ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության ծրագրի աջակցությամբ:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. med.news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ