Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

«Ակնկալում ենք դեղորայքի գների իջեցում` 20-30%». ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Ղուկաս Ուլիխանյան

«Ակնկալում ենք դեղորայքի գների իջեցում` 20-30%». ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Ղուկաս Ուլիխանյան

Քննարկման նպատակն էր ներկայացնել «Դեղերի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերջին փոփոխությունները և քննարկել դրանք դեղագործական ոլորտի ներկայացուցիչների հետ:

Հունիսի 20-ին ՀՀ առողջապահության նախարարությունը, Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միությունը կառավարության գործունեության նոր ծրագրի շրջանակներում կազմակերպել էր «Դեղերի շրջանառության ոլորտի բարեփոխումները» թեմայով քննարկում: Քննարկմանը մասնակցում էին դեղագործական ընկերությունների և պետական կառավարման մարմինների ներկայացուցիչները:

 

Հունիսի 20-ին ՀՀ առողջապահության նախարարությունը, Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միությունը կառավարության գործունեության նոր ծրագրի շրջանակներում կազմակերպել էր «Դեղերի շրջանառության ոլորտի բարեփոխումները» թեմայով քննարկում:  
Հունիսի 20-ին ՀՀ առողջապահության նախարարությունը, Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միությունը կառավարության գործունեության նոր ծրագրի շրջանակներում կազմակերպել էր «Դեղերի շրջանառության ոլորտի բարեփոխումները» թեմայով քննարկում  

Մեդ-Պրակտիկի հետ զրույցում ՀՀ նախարարի խորհրդական Ղուկաս Ուլիխանյանն ասաց, որ այս քննարկման նպատակն էր ներկայացնել «Դեղերի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերջին փոփոխությունները և քննարկել դրանք դեղագործական ոլորտի ներկայացուցիչների հետ: Ըստ Ղ. Ուլիխանյանի` քննարկման օրակարգում են նաև դեղերին վերաբերող ազգային քաղաքականության մշակումը, դրանց ներմուծման ու գրանցման հարցերի շուրջ պարզաբանումը, Հայաստանի դեղագործության ոլորտի մարքեթինգային գործունեության կանոնակարգի նախագծում փոփոխությունների քննարկումը:

 

«Դեղերի շրջանառության բարեփոխումների շրջանակներում 2014թ. ՀՀ նախագահը այցելել էր ՀՀ առողջապահության նախարարություն, որտեղ դեղերի շրջանառության ոլորտին վերաբերող քննարկումներ է ընթացել: Նախագահի հանձնարարականների հետ կապված մենք ձեռնարկեցինք ոլորտի բարեփոխումների գործընթաց, որի շրջանակներում էլ այսօր դեղերի ազգային քաղաքականության մշակման գործընթաց ենք սկսում»,- ընդգծեց Ղ.Ուլիխանյանը:


Հարցին, թե ինչ միջոցառումներ են իրականցվել ոլորտի բարեփոխման շրջանակներում, ՀՀ նախարարի խորհրդականը հետևյալ կերպ արձագանքեց. «Դեղերի ներմուծման և շրջանառության ոլորտում ենթաօրենսդրական ակտեր ենք ընդունել, նախարարի հրամաններ, ինչի արդյունքում ակնկալում ենք դեղորայքի գների իջեցում` 20-30%:

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ