ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Արցախում քաղցկեղով հիվանդների թիվը ցածր է միջազգայնորեն ընդունված նորմերից
Ըստ քանակի` առաջին տեղում են կրծքագեղձի, երկրորդում՝ թոքերի, երրորդ և չորրորդ տեղերը կիսում են մաշկի և ստամոքսի քաղցկեղով հիվանդները:
Այսօր ԼՂՀ կառավարության նիստերի դահլիճում կայացավ առողջապահության նախարարությանը կից կոլեգիայի նիստ, որին ներկա էին նաև ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, ԼՂՀ ոստիկանության պետ Կամո Աղաջանյանը, Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը, բժիշկներ՝ մայրաքաղաքից և շրջաններից:
«Արցախպրես»-ի հաղորդմամբ, Կոլեգիայի նիստում «ԼՂՀ-ում ուռուցքաբանական ծառայության արդի վիճակը և նրա բարելավման հետագա ուղությունները» թեմայով զեկուցմամբ հանդես եկավ «Ուռուցքաբանական դիսպանսեր»-ի գործադիր տնօրեն՝ Արմեն Հայրիյանը:
Գլխավոր ուռուցքաբանի խոսքով, դիսպանսերը կազմված է ստացիոնար և ամբուլատոր բաժանմունքներից, որտեղ հունվարի 1-ի դրությամբ հաշվառած են 1620 հիվանդներ, որոնցից 780-ը` Ստեփանակերտ քաղաքից, 234-ը՝ Մարտակերտի, 253-ը՝ Մարտունու, 165-ը՝ Ասկերանի, 107-ը՝ Հադրութի, 36-ը՝ Քաշաթաղի, 34-ը՝ Շուշիի և 11-ը Շահումյանի շրջաններից:
Ըստ քանակի` առաջին տեղում են կրծքագեղձի, երկրորդում՝ թոքերի, երրորդ և չորրորդ տեղերը կիսում են մաշկի և ստամոքսի քաղցկեղով հիվանդները:
Ա. Հայրիյանի տեղեկացմամբ, 1000 մարդու հաշվով Արցախում արձանագրված քաղցկեղով հիվանդների թիվը, ՀՀ-ի հետ համեմատ, գտնվում է համարյա նույն մակարդակի վրա, որը միջազգային հաստատված նորմերով ցածր ցուցանիշ է համարվում։ Հիվանդների 50 և ավելի տոկոսն, ըստ զեկուցողի, հիվանդացել են 65 և բարձր տարիքում և բարեբախտաբար հիվանդացության երիտասարդացման միտում առանձնապես չի նկատվում:
Ամփոփիչ խոսքում Հ. Քուշկյանը, շնորհավորելով բուժաշխատողներին գալիք մասնագիտական օրվա կապակցությամբ, ընդգծեց բուժաշխատողների կողմից առավելագույն հնարավորությունների ներդրման կարևորությունն՝ Արցախում առողջապահության ոլորտի խնդիրների լուծման առումով:
20.06.2014
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
26.07.2024
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
21.06.2024
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
13.02.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







