Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Չեխ մասնագետները ներկայացրեցին ոսկրածուծի փոխպատվաստման իրենց փորձը

Չեխ մասնագետները ներկայացրեցին ոսկրածուծի փոխպատվաստման իրենց փորձը

Արյունաբանական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Սմբատ Դաղբաշյանի հրավերով ժամանած հյուրերը վստահեցրին, որ համագործակցությունը կլինի շարունակական և կփորձեն հնարավորինս աջակցել:

Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում կազմակերպված սեմինարի ընթացքում Մոտոլի համալսարանական հիվանդանոցի ռադիոլոգիայի բաժանմունքի ղեկավար Միլոսլավ Ռոշեկը, Եվրոպական փորձագետ Պետր Լեսնին և «Ֆուլ Մեդիքալ Սերվիսիս» ԲԲԸ-ի տնօրեն Դանիել Յանուն հայ գործընկերներին փոխանցեցին ոսկրածուծի փոխպատվաստման ժամանակակից ծառայության կազմակերպման իրենց հարուստ փորձը։ Ցողունային բջիջների հավաքագրման ոլորտում բազմամյա փորձ ունեցող չեխ մասնագետները միաժամանակ կիսվեցին ոսկրածուծի փոխպատվաստման և ցողունային բջիջների հավաքագրման և պահպանման ժամանակակից լաբորատորիայի ստեղծման իրենց փորձով: Եվրոպական փորձագետ Պետր Լեսնին խոսեց մսրդկային ցողունային բջիջների երկարաժամկետ պահպանման և օգտագործման ժամանակակից տեխնոլոգիաների, ոլորտում առկա մարտահրավերների մասին։ Անդրադարձ եղավ նաև որակի ապահովման չափորոշիչներին և ոլորտը կարգավորող օրենսդրությանը: 

 

Արյունաբանական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Սմբատ Դաղբաշյանի հրավերով ժամանած հյուրերը վստահեցրին, որ համագործակցությունը կլինի շարունակական և կփորձեն հնարավորինս աջակցել Հայաստանում ցողունային բջիջների ստացման, տարանջատման, բազմացման, պահպանման և տեղափոխման հարցերում:

Սկզբնաղբյուր. moh.am
Լուսանկարը. moh.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ