Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Նախ որակ, հետո մատչելիություն. առողջապահության նոր նախարարը գնային քաղաքանության մասին

Նախ որակ, հետո մատչելիություն. առողջապահության նոր նախարարը գնային քաղաքանության մասին

«Բժշկական տնտեսագիտությունը լուրջ ոլորտ է, իսկ Հայաստանում բժշկական ծառայութունների գները լուրջ ուսումնասիրման կարիք ունեն»:

Բուժծառայությունները ոչ միայն մեր երկրում, այլեւ ամբողջ աշխարհում էժան չեն կարող լինել, այլ հարց է, որ պետությունը որոշ խմբերի համար այդ բեռը վերցնում է իր վրա։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, պատասխանելով այն հարցին, որ Հայաստանում շատերը բժշկի չեն դիմում, որովհետեւ այդ ծառայությունը մատչելի չէ։

 

Արմեն Մուրադայանը նշեց, որ բժշկական տնտեսագիտությունը լուրջ ոլորտ է, իսկ Հայաստանում բժշկական ծառայութունների գները լուրջ ուսումնասիրման կարիք ունեն։ Ըստ նախարարի, այս ծառայությունների ինքնարժեքը հաշվարկվում է, հաշվի առնելով բշժկական տեխնոլոգիաների եւ հիմնարկների մշտական ծախսերը եւ բժշկական անձնակազմի ներուժը։ Նա նաեւ նշեց, որ կառավարության ծրագրում հստակ ամրագրված են «որակ, մատչելիություն, հասանելիություն» հասկացությունները, բայց այս եռյակում նախապատվությունը պետք է տրվի որակին։

 

«Այսինքն, մենք նախ պետք է ունենանք որակյալ բուժօգնության չափորոշիչները, դրան համահունչ դարձնենք ծառայությունները, եւ փորձենք հասկանալ, որ հատվածում պետությունը կարող է այդ ծախսերը վերցնել իր վրա», - ասաց նախարարը։

 

Նա տեղեկացրեց, որ երկու տարի է գործում են զսպող գնային ցուցակներ այն հիմնարկներում, որոնք ունեն պետպատվեր, իսկ դրանք մեծամասնություն են։ Բոլորը ստացել են համապատասխան հրահանգ նշելու նվազագույն եւ առավելագույն գնային մոտեցումները համապատասխան ծառայության դիմաց։ Սրանով փորձ է արվել որոշակի ձեւով ազդել այն սոցիալական ապրանքի վրա, որը բժշկական ծառայությունն է։

 

«Փոփոխություններ պետք է լինեն, բայց դրանք պետք է լինեն կշռադատված եւ հիմնավորված։ Հիմքում պետք է լինի որակը, նոր դրանից հետո փորձենք հասկանալ, ինչքանով մատչելին կարող ենք ապահովել», - ասաց նախարարը։

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. med.news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ